Skip to main content

Լռության ճիչը

Երբեմն հանգում ենք այն եզրակացությանը, որ լռությունն իր մեջ շատ բան է պարփակում: Գուցե նաև ամենն ինչ ուզում կամ հրաժարվում ենք լսելուց: Բայց ի՞նչ եք կարծում արդյոք լռությունը կարող է համարժեք պատասխան լինել. պատասխան՝ հազարավոր հարցերի, որ ծնվել են հենց իսկ լռության պատճառով: Գիտե՞ք ինչու է լռությունն անտանելի: Որովհետև դրա արդեն իսկ թվացյալ հարատևությունը խորհրդանշում է գալիք ճիչը. ճիչ, որ լռությունից անտանելի կարող է լինել, ինչպես նաև ճիչ` գերադասելի լռությունից: Բայց չգիտենք, թե երբ կավարտվի այդ լռությունը: Եվ հենց այդ չիմացությունն էլ մի կողմից անխնա ու անգութ կերպով խաչ է քաշում հուսացող եսիդ վրա:
  Մեկ - մեկ թվում է, թե լռությունը պատժի տեսակ է: Բայց այդ մտքին անմիջապես հակադրվում է «Ինչի՞ համար»-ը: Մտածում ենք, թե ինչու ենք արժանացել այդ պատժին.  


այդ ` առաջին հայացքից անմեղ, բայց քիչ-քիչ արդեն միտումնավոր թվացող պատժին: Երևի շատ է եղել մեզնից տրվածը, մեր անթաքույց սիրով նվիրածն ու այդ անդունդի նմանող «ամենը», որ մենք ենք տվել, կարիք ունի նույնքան ստանալու: Հասկանալով՝  որ նույնքան հնարավոր չէ`այդ անդունդը լցնելու փորձերը կանգ են առել լռության  մեջ խորտակելու վրա:
Հասկանալ… միշտ գտնել արդարացնող պատճառ …շատ ցավալի է: Այդ ամենն արվում է նրա համար, որ սփոփանք լինի լռությունը, որպես իր հարցերին ի պատասխան ստացածներիս: Ամեն դեպքում ամեն բան իր վերջն ունի: Գու՞ցե այդ խոր անդունդը լցվի շուտով, ստանանք ցավալի ու երանելի պատասխաններ` մեզ այդքան թանկ պատասխանողների կողմից:

Իսկ քանի դեռ չի լցվել` մենք չափում ենք մեր համբերության արդեն իսկ անսահմանությունը: Երանի՜ նրան, ով ի վերջո պատասխան կստանա:

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Կյանքը՝ կինո, կինոն՝ երազանք

Եթե կյանքը լիներ կինո, կկարողանայինք մոնտաժել չստացված թվացող ու անցանկալի կադրերը և թաքցնել… Կհուսայինք, որ կյանքը մեկը չէ, և ամեն դրվագի համար կարող ենք բազմահազար կադրեր նկարել։ Եթե կարողանայինք դժվարին շրջանները ներկայացնել րոպեներով, ապա ցույց տայինք, թե ինչ իրավիճակ է մեկ տարի կամ ամիսներ անց, արդյոք ամեն բան մեզ համար ավելի հե՞շտ կթվար։ Բայց կյանքը ամենաբարդ կինոն է, որն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր ժանրերը, այդ իսկ պատճառով էլ՝ հնար չէ կռահել դեպքերի ընթացքը։ Օրինակ, եթե ֆիլմ լիներ, այն կսկսվեր հետևյալ դրվագով. «Իմ վարդագույն խոզանակով մաքրում եմ ատամներս ու մտածում, մտովի հանրագումարի եմ բերում օրը՝ գրքի էջերի պես դրվագները իրար ետևից թերթելով։ Հիշում եմ հանդիպած անծանոթ դեմքերը, օրվա ընթացքում պատահած իրադարձությունները, այս կամ այն բանի համար թափած ապարդյուն ջանքերը, անհանգստություններն ու փոքրիկ նվաճումները։ Նայում եմ շուրջբոլորս, ու ամեն բան սպիտակի և վարդագույնի սահմաններում է։ Ամեն բան իմ շրջակայքում վարդագույն է՝ շատ նուրբ ու սիրուն։ Միայն մի բան չունեմ՝ վարդագույն ...