Posts

Showing posts from May, 2019

Միրաժ

Image
Ես ամեն օր քեզ հետ հանդիպման եմ գալիս, չնայած գիտեմ, որ չեմ տեսնելու։ Քեզ փնտրում եմ հայացքների մեջ, ու միանգամից հայացքս կտրում ինձ հանդիպած օտարությունից։ Քո անգամ խոժոռ հայացքի ջերմությունը չեմ գտնի գեթ մեկ ժպտացող դեմքի վրա։ Հենց դա է պատճառը, որ քեզ հանդիպում եմ աչքերս փակ։ Այդ մեկ պահն անգամ հավերժ երանություն է թվում, ու աչքերս միշտ փակ են ցանկանում մնալ։ Տեսնում եմ քո պատկերը, որ միշտ մտքում եմ պահում ու ինձ թվում է` դու էլ ես նայում ինձ` քո աչքերով։ Այդ պահն այնքան իրական ու երջանիկ է թվում, որ անգամ հավերժությանն եմ ծանոթ դառնում...քո աչքերն ու իմ տեսիլքը մի անհավանական հավերժության մեջ։ Քեզ ամեն օր ընդառաջ եմ գալիս և ամեն քայլը անապատում միրաժ տեսնողի քայլի է նմանվում, թվում է, թե կաս, բայց դեռևս չպիտի հավատամ տեսածիս ու քայլերս ավելի ու ավելի խորն են գնում, փորձում խորտակել։ Այդժամ անգամ քո մտացածին պատկերի համար իմ ուժերն անթիվ են դառնում, և փոքրիկ քայլերին փոխարինում են վազքի ճիգերը։ Նույնիսկ եթե երկու ոտքերն անզոր են թվում, ու զույգ ձեռքերը իրենց անուժ հետքերն են