Posts

Showing posts from December, 2016

Իսկ քո աչքերն ի՞նչ գույն ունեն

Image
Մեկը չգիտես՝ ինչու արբած է կապույտ աչքերի գույնից, մյուսը` գլուխն է կորցրել կանաչ աչքերի համար, իսկ այն մեկը` անհատակ սևությամբ է գերվել։ Հետաքրքիր է, որ սա եզրագիծը չէ, բնա՛վ, քանի որ այժմ, ինչպես մարդիկ են պես-պես՝ աննման, այնպես՝ աչքերն են նրանց՝ երփներանգ։ Իսկ ինձ միայն քո աչքերն են հմայել ու, ո՛չ՝ նրանց գույնի պատճառով, այլ, որ դրանք ինձ են միշտ նայում ու դրանց մեջ ես կտեսնեմ այն, ինչ՝ ոչ մեկի մեջ երբեք չեմ տեսնում։ Այդ աչքերն են ինձ համար ամենագեղեցիկը, դրանք են միակն ու յուրահատուկը, բնավ կարևոր չէ՝ 90 տոկոսն ունի աշխարհում այդ գույնը, թե՞ 3 ․․․ ուզում է, թող՝ լիներ և 1 տոկոսը, բայց ինչի՞ս է պետք, եթե դրանցում ես քեզ չեմ տեսնում, ու ոչ էլ ինձ համար տեղ կա դրանց մեջ։ Ամենագեղեցիկը քո աչքերն են, որովհետև քո աչքերում ապրում է սերը, դրանց մեջ միայն կարելի է անկեղծություն նշմարել, ու նույնիսկ, եթե մտածես, որ ասածս փիլիսոփայական է միայն, ես չեմ համաձայնի, քանի որ, հենց այդ աչքերին է հնարավոր նայել, ինչ-որ բան տեսնել ու արդյունքում լսել այն, ինչ բառերի կարիք չունի ․․․ ասա՛