Posts

Showing posts from September, 2016

Անշահախնդիր

Image
Անշահախնդիր ենք մենք մեզ կարգում, Այնինչ շահերն իրար են բախվում, Իրար են բախվում ու հերթ չեն տալիս, Միևնույն ճամփով գնում ու գալիս: Ճամփաներն էլ այդ խարխուլ են ու բարդ Ու լի կոչերով. առա՛ջ դեպի մարտ, Մարդն էլ մարտի է նետվում անխնա, Ու իր տեսակին թողնում՝ վերանա: Բայց կրկնապատկվում է սարսափելին,   Երբ առջևինն էլ հանդիպում է իր վերջակետին, Ետ է գալիս նա ու ետդարձի ճամփին Խժռում է իր պես մարդանման շահամոլներին: Կյանքն է այդպես հիմա ու եթե անգամ Ցանկանում ենք մենք կույր լինել այդժամ, Մեր ականջներն են լուռ ու մունջ լսում. Արդարություն է անշահախնդիր մեր այս օրերում: