Posts

Showing posts from February, 2013

Կանգառներ չկան

Image
Պատասխանատվություն... Շատերս վախենում ենք մեզ վրա դրված պարտականութուններից: Շատ հաճախ դրանք իրագործել չկարողանալու վախի պատճառով, երբ առջևդ նոր հորիզոններ են, երբ արևը շողում է գլխավերևդ, մի՛ վարանիր, մի՛ վախեցիր: Եթե ամենը քեզ հետ է կատարվում, ուրեմն նախասահմանված է...այդ ամենը քեզ համար էր:  Մնում է միայն հավատալ այդ ամենին ու ամբողջ ուժով գնալ առաջ, պետք է անել ամեն ինչ, չէ՞ որ փոշմանել չարածի համար ավելի վատ է...հասկանալ, որ քո իսկ չանելով, կորցրել ես այն ինչ դրված էր ճանապարհիդ: Տե՛ս, թե ինչքա՜ն մարդիկ կան, որոնց համար դու պարտավոր ես անել այն ինչ քո ձեռքերում է. հիշելով, որ քեզ համար ես անում: Տե՛ս թե առջևդ ինչքա՜ն օրինակներ կան, բոլորն էլ մսից ու արյունից են...հասարակ մարդիկ- նրանք քեզնից ավել ոչինչ չեն ունեցել...ունեցել են հավատ` հավատ, որ իրենք կարող են...Մնացե՛ք այնպիսին ինչպիսին կաք, արե՛ք ան ինչ կարող եք և կլինի այն ինչ կլինի- "Մակտուբ" - այդպես է գրված (ինպես ասվում է Կոելյոյի "Ալքիմիկոս" գրքում): Իսկ վերջում քեզ ասեմ, ի՛մ բարեկամ, գլուխդ բարձր քայ

Ո՞վ եք դուք, մարդի՛կ

Image
Ինչքա՜ն են արժեզրկվել մարդկային գործողությունները: Ցավով եմ գրում, բայց եկե՛ք մի քիչ էլ խոսենք, թե արդյո՞ք պետք է մարդկանց հավատալ, ավելի ճիշտ ինչ` եթե մարդիկ այնքան անկեղծ չեն ինչքան պետք է: Բայցև ուզում եմ միևնույն ժամանակ չսկսենք կասկածել անխտիր բոլորին...ուղղակի շատ բաներ ապացուցում են, որ կան մարդիկ, որ չես հասկանում ինչու՞ իրենք` իրենք չեն...խոսքեր ես լսում և անմիջապես գտնում դրանց հակասող գործողություններ, քայլե՜ր...ախր չես կարող տեսածդ մոռանալ: Մի բան լավ հիշե՛նք, նույնիսկ կյանքի ամենահասարակ ու կարևոր թվացող պարագաներում ազնիվ եղե՛ք, ոչ թե Ձեզնից չստացված դերասաններ երևակայեք: Գու՞ցե Ձեր դիմացինը բավական հիմար չէ, և Դուք էլ բավական խելացի չեք ու չեք կարող հիմարացնել, կարծում եք բոլորը միամիտ են: Այդ դեպքում Դուք չարաչար սխալվում եք: Այնպես մի՛ արեք, որ այն մարդիկ, ովքեր այսպես, թե այնպես Ձեր կողքին են, այլևս չցանկանան ապրել Ձեր իսկ կառուցած "անազնվության աշխարհում": Ազնիվ եղե՛ք, քանի դեռ չեք կորցրել ամեն ինչ և որ ամենակարևորն է, քանի դեռ չեք կորցրել ինքներդ Ձեզ:

My name is Macarena :D

Image
Անքուն գիշերներից մեկն էր, Ձեր բլոգերի անքուն թվացող գիշերներից մեկը: Սովորականի պես թափառում էի Յութուբյան քառուղիներում, սակայն ոչ մի կերպ չէի կարողանում գտնել այն երգը, որ կցանկանայի ունկնդրել: Ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց «Մակարենան» լսել, ( շնորհակալություն   քեզ   ) չգիտե՛մ կատակ էր, թե՞ միանգամայն լուրջ էր նա, բայց ես ժամանակ չկորցրի և լսեցի այն, ինչպես նաև կիսեցի ընկերներիս հետ` ասելով ՝«բոլոր ժամանակների հիթը» … Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չե՞մ: Ուզում   եմ   մի   քիչ   տեղեկություն   հաղորդել   Ձեզ   այդ   երգի   մասին ,  որը   շատերիս   համար   կարծեք   թե   մանկություն   տանող   ամենակարճ   ճանապարհներից   է   : Պատկերացնում   եք `  այդ   երգն   ու   ես   գրեթե   հասակակաիցներ   ենք :  Թեև   այն   գրվել   է   1993– ին ,  բայց  1994 – ին   հայտնվել   է     A mí me gusta   ալբոմում ,  որտեղից   էլ   սկսվել   է   երգի   հաղթարշավը :  Իսպանական   պարային   այս   երգը   կատարում   է     Los del Río  – ն ,  այն   պատմում   է   համանուն   հերոսուհու   մասին :  Իսկ   1996  թ -

Բարև, փետրվա՛ր...

Image
Փետրվա՜ր...Արդեն փետրվարի մեկն է: Հետևում թողեցինք ոմանց համար անմոռանալի, ոմանց համար էլ մղձավանջի նման հունվարը, որ իր հետ տարավ նաև բաներ, որ անգին են...: Չգիտեմ ինչպես, բայց փետրվարը հույսի ամիս է...հույսի, որ այն ամենը ինչ կատարվեց հունվարում՝ մնաց այդ ամսում, հույսի, որ փետրվարը ավելի լավն է լինելու... Փետրվա՜ր... Ամիս, որ ավետում է ցրտաշունչ ձմռան նահանջի մոտալուտ լինելու մասին, ինչպես նաև ազդարարում գարնան` ոչ այնքան հեռու լինելու փաստը: Եվ ի վերջո՝ 2013 թ-ի հունվարն այլևս պատմություն է: Լինելով ամենակարճ ամիսը, գրեթե չի զիջում և ոչ մի ամսի...չգիտեմ, դուք ինչպե՞ս, բայց ես ՝ այն ծնունդների ամիս եմ համարում...համենայնդեպս ինձ ծնունդներով այսքան առատ այլ ամիս հայտնի չէ: Գիտեմ, որ չենք հասցնի աչքներս էլ թարթել, երբ փետրվարն էլ իր դիրքերը կզիջի...շա՜տ արագ է անցնելու, բայց շատ բան կարող ենք անել ...կհասցնե՛նք: Թո՛ղ փետրվարը ուժ տա մեզ, թո՛ղ կյանք տա...Եկե՛ք լսենք և վայելենք այս երգը. միաժամանակ թեթև ձեռքով ներս հրավիրելով փետրվարը, բարի և դրական լիցքերով սկսենք այն ու խնդրենք,