Posts

Showing posts from May, 2015

Հե՜յ

Image
Հե՜յ ․․․ Հե՜յ ․․․ ձայն չկա ․․․ լռություն է։ Չլինի՞ ՝ կորցրել ենք ձայները լռության և լռությունը՝ ձայների մեջ։ Բայց ա՜խր լուռ ու անմխիթար է ձայնը, եթե միայն ականջին է լսելի։ Գուցե, գոյություն չունի նաև այն, ինչը` աչքին է սոսկ տեսանելի։ Հե՜յ, մենակություն է, գու՞ցե մենակությունը սոսկ անձայնությամբ ու անտեսանելիությամբ է բնորոշվում։ Իսկ ի՞նչ եթե այն գոյություն չունի։ Ա՜խ եթե սահմաններ չլինեին, չլինեին հեռուներ, չլինեին անծայր հեռուներ։ Ինչ, եթե այն ՝ ինչ փափագում ենք լսել, տեսնել, զգալ միշտ մեզ հետ լինի։ Վախենում եմ, որ չենք լսի այն ինչը լսելի է, չենք տեսնի տեսանելին, չենք զգա զգայականը։             Հե՜յ, սպասում է ․․․ տեսնե՞ս եթե չսպասեինք, ի՞նչ կլիներ։ Ի վերջո, մեզ մոտ կվերադառնայի՞ն, կգայի՞ն, թե՞ ․․․ Ես հարցրի, ես մտածեցի ու պատասխանեցի ինքս։ Պատասխանեցի ուղղակի, որպեսզի հավատացնեմ ինձ, թե գիտեմ պատասխաններ, այն հարցերին՝ որոնք ծնվել են։ Ես հավատացի ինձ ու սպասեցի։ Հե՜յ ․․․ ձայներ են ․․․ աղմուկ է։ Ու աղմուկի մեջ մենք փնտրում ենք հարազատ ձայներ, փնտրում ենք խոսքեր, մ