Posts

Showing posts from April, 2015

Ծաղիկը, որն այդպես էլ չդարձավ իմը

Image
Քայլեցինք․․․ Արևը, կարծես, հետևում էր մեզ, իզուր էր խուսափելը․ գիտեր՝ որտեղ են տանում մեզ մեր քայլերը։ Հասկանալով՝ զուր է փախչելը՝ նստեցինք շունչ քաշելու, և արևն էլ մեզ հետ կանգնեց. կանգնել էր երկնակամարում ու հետևում էր։ -Շո՜գ է․․․տեսնես արևը ինչպե՞ս է դիմանում իր իսկ շողերի ջերմությանը։ -Կարծում եմ, երբ ինչ-որ բան ներսումդ ես կրում և, առավելևս, եթե ջերմանում ես դրանից՝ ոչ թե դիմանում ես, այլ՝ երջանկանում։ -Ճի՛շտ ես։ Ուրեմն ես երջանիկ եմ։ Ի՞սկ դու։ -Մի վայրկյան․․․ մի՛ նայիր ինձ, ուրիշ կողմ նայի՛ր։ -Լա՛վ, չեմ նայում։ -Իսկ հիմա, նայի՛ր, տեսնու՞մ ես այս ծաղիկը․ արևն է հենց։ Ինքն իր մեջ կրում է արև․ ջերմ է, շողում է և, երբ կորցնում է իր արևին, անմիջապես, կորչում է և ինքը․․․ափսո՜ս չեմ կարող պոկել այն․․․գուցե լավ է՝ ավելի երկար կապրի։ -Ոչինչ․․․թո՛ղ մնա,- հազիվ լսելի ձայնով ու սրտի անհասկանալի թրթիռով ասվեցին այս խոսքերը։ Արևը սկսեց հեռանալ, այս անգամ մենք հետևեցինք նրան։ Սկսեց քիչ-քիչ մեղմանալ։ Հեռացավ և մենք էլ հեռացանք։ Քայլեցի․․․ Քայլեցի ափսոսանքով լի մտքով, որ ծաղիկը այ