Posts

Showing posts from 2015

Կոմիտաս

Image
Միշտ մտածել եմ` ինչի պիտի հասնի մարդը, որ նրա մասին ոչ թե որպես մարդ խոսեն, այլ որպես երևույթ: Թե կան հարցեր, անշուշտ, պատասխաններ էլ կան, սակայն ի տարբերություն առաջինների երկրորդները ոչ միշտ է, որ մեկն են և միշտ չէ, որ դրանք կարելի է գտնել…փնտրել կարելի է, բայց գտնել…   Նույն հարցի առաջ եկել ու կանգնել եմ հիմա` Կոմիտասին որոնելիս: Թեև դեռևս փնտրում եմ պատասխանը, բայց անբեկանելի է` նրան երևույթի անվամբ կնքելը: Կոմիտասը երգն է մեր, խոսքն է նա, ուսուցանողն ու հայն է: Չեմ ուզում առանձնացնել որևէ աշխատանք, Կոմիտասն ինքն էլ հենց մշակույթն է: Ասում էր` երաժշտությունը յուրաքանչյուր ժողովրդի ամենամաքուր հայելին է ու հենց նրան էր վիճակված հայ երաժշտական մշակույթի պատմական զարգացման ճանապարհին շրջադարձային դեր խաղալը, այն ավելի ջինջ դարձնելը: Ազգային դասական երաժշտության հիմնադիրը լինելով Կոմիտասը հային, հայի կյանքը տեղափոխեց մշակութային ասպարեզ ու այդպիսով հային դարձրեց համաշխարհային մշակույթի մի մասը: Միշտ էլ դժվար է ինչ-որ բան ստեղծելը, բայց ավելի բարդ է ունեցածը, արդեն իսկ ստեղծա

New Year's Hope

Image
That Winter told me a story Of a girl who was always in a hurry. Who was always accustomed to it, And never thought to turn over it. The days passed as a second And now she sits alone, Waiting for getting a second Of seeing that winter gone. Other winter is coming again, To treat her heart full of pain, But she is convinced it won't avert What is inside of her gelid heart. The winter came, brought Christmas And a fire of new year's lights, And a miracles hidden in glass Of a playthings coloured light. But hey, they came not alone, A present for those who feels alone, A faith hidden in decorations, And a hope in tiny snowflakes. Is your heart icy now, dear? Or do you believe in now, here? If yes then wait for a miracle, Wait for the New Year's tale.

Կգա մի օր

Image
Նրա անունն անգամ մոռանալն է անկարելի, Վտարանդի ճամփորդ է նա անտեսանելի, Անգամ սիրտն է հեռվում, տե'ս դեգերում, Ինչպես մարդը երազանքն է իր որոնում: Նա հեռվում է՝ իր մտքերի ապաստանում, Գնում է բայց առանց կանգի ու զարմանում․ Երևի թե սպասումից է լուռ զարմանում, Ենթադրում է, թե այն հեռվում էլ չեն սպասում: Նվաղել է պատկերը այն հեռուների, Նմանվել է այնքան թախծոտ ու մութ ստվերի, Որովհետև կյանքն է թվում արդեն թերի, Երբ հեռու է սիրտը սիրուց իր արևի: Սիրում եմ քեզ,- ասում են միշտ մարդիկ իրար Րոպեներով անվերջ կրկնում, կոչում իրար՝ Կյանքի իմաստ, մի հույս, մի լույս ու մի բարի, Սրտի խորքի մի բնակիչ շատ սիրելի: Անցնում են օրերն ու վերաճում տարիների, Իսկ կյանքը՝ դառնում է հուշ մի անտեղի, Նույն պահին գլուխն ենք մեր տարուբերում, Սրտից մեր այն անկեղծ հինը պոկում: Յուրաքանչյուր մեկին սովոր ենք մենք մոռանալ, Յուր կյանքը մենք դիտարկում ենք որպես մի խաղ, Այնինչ կյանքը բոլոր մեր իմացած այդ խաղերից Այն է, որի կանոնները մենք գողացանք հենց մեզնից:

Բարև ու Մնաս Բարով

Image
Բարև ․․․ մտածում եմ թե դեռ ինչքան եմ պատրաստ քեզ անվերջ բարևել , միայն թե ունենամ այդ հնարավորությունը։ Խոստանում եմ՝ ես երբեք չեմ հոգնի բարևից։ Եթե՜ միայն իմանայի , որ պատասխան եմ ստանալու պատրաստ եմ անվերջ գրել ․․․ նամակներ գրել ․․․ եթե՜ միայն։ Ա՜խ, եթե մենք հնարավորություն ունենայինք կրկին այնքան վեր թռչելու , ես կտայի քեզ իմ թևերը , միայն թե դու տեսնեիր այն , ինչ ես տեսա ․․․ ա՜խ, եթե։ Ի՜նչ անուշ բույր ունի ծաղիկը , ի՜նչ գեղեցիկ է , երբ սեր կա մեջը , ի՜նչ սքանչելի է ձեռքերի մեջ , որոնք քեզ են մեկնում դրանք ․․․ ծաղիկնե՜ր։ Ժամանակ ․․․ չկաս , թվում է` չես էլ եղել , ու ժամերը վայրկյաններ են սոսկ , ու քո թռիչքն անտեսանելի է , ու քո կանգն՝ անխուսափելի։ Բարև, օրե՛ր , որոնք տարբեր են , օրեր , որոնք հեռու են ․․․ ուրի՜շ օրեր։ Մեկը գնում է հյուսիս , մյուսը՝ հարավ , մեկը ապագայի համար , մյուսը՝ ապագային սպասելու։ Տեսնես հնարավո՞ր է հոգին ինչ - որ կերպ դրոշմել նամակի