Posts

Showing posts from January, 2013

Դեռ կխոսենք...

Image
 Պատահում է, երբ գրելու անհագ ցանկությունը ուղղակի խեղդում է քեզ: Չգիտես ինչ ասել, բայց վատն այն է, որ չխոսել էլ չես կարող, վերջինս գիլիոտինի է նման: Կամ, չէ՛...գու՞ցե փախչել ես ուզում այս աշխարհից...փախչել հեռու՜...շա՜տ հեռու...ուր կազատվես քեզ կեղեքող ու տանջող ցավից, սարսուռից, իսկ գու՞ցե վախից: Ի՞նչ է կատարվում, դու էլ չգիտես, ուզում ես զգալ ոչինչ, փակել աչքերդ ու տեսնել երանելին, սուրալ դեպի այն, հասնե՜լ, վայելե՜լ: Ոռնալ ուրախությունից, բայց չկա՛...նույն տեղում ես, շա՜տ հեռու: Ու արդեն չգիտես, որն է ճիշտ, վազե՞լ, թե՞ քայլել, իսկ գու՞ցե՝ կանգնել...գու՞ցե սպասել,հավատալ երազանքին ու սպասել...չէ՛...դա էլ  հնարավոր չի....բայց ա՜խր թևեր էլ չունես թռչելու ու հասնելու երազիդ, նույնիսկ եթե վեր բարձրանաս, տագնապ կա իջնելու: Եթե հանկարծ չկարողանա՞ս վայրէջք կատարել եթե մեծ արագությամբ ընկնե՞ս...արդյո՞ք ուժ կմնա կանգնելու:  Ուժ կմնա՞ ոտքերի վրա մնալու..չգիտեմ, բայց գոյություն չպիտի ունենան այդ չ-երը....եթե կան՝ մնում է սպասել, սպասել մինչ կգա պահը, երբ առանց տագնապելու ու մտածելու, առ

Հավատում եմ...խնդրում եմ

Image
Հավատալ….Մի ՞ թե ավելի զորեղ բան կարող է լինել, քան հավատը…Հավատը, որ ամեն բան լավ կլինի, որ մայրամուտից հետո, անպայման արևածագ է լինելու, որ կյանք է լինելու…Հավատալ, որ բոլոր աչքերը, որ պահել ես հոգումդ, բացվելու են…Ուժ տու ՛ ր աչքերին կրկին բացվելու, ուժ տու ՛ ր այս կյանքը գեղեցկացնելու, այս կյանքին այդ աչքերով նայելու, թո ՛ ղ տեղ լինի այդ աչքերի համար այս աշխարհում: Թո ՛ ղ հրաշք լինի այդ աչքերի համար, Խնդրում եմ,  հոգուց մի ՛ պոկիր այնքան թանկն ու անփոխարինելին, մի ՛ թող առանց ջերմության, որ տալիս են  այդ աչքերը, միշտ պարզ, գեղեցիկ, անսահման ու անպարագիծ սիրով լեցուն աչքերը, որ անկասկած հրաշք հոգու արտահայտություն են…Թո ՛ ղ, որ ապրեն այդ աչքերը, միշտ այս հոգում բնակվող, սեր և անուշ այդ աչքերը…Խնդրում եմ....Ամեն +

Լուռ գիշերվա հառաչանքը

Image
Համոզված եմ, որ մարդու կյանքում վատագույն բանը միայնությունն է…Երբ չկա ոչ մեկը, ում հետ կարող ես   կիսել արևածագը, ապա դիմավորել մայրամուտը: Երբ ապրում ես, հասկանալով, որ ոչ մեկ չի զգում թե ինչպես ես շնչում, չի զգում քո հոգու շունչը:   Չի զգում քո ափսոսանքով լի հառաչանքը, չի գրկում քեզ, երբ բարձրանում ես վեր..մեկ աստիճան էլ:    Երբ արդեն հարազատ է դարձել միևնույն աթոռը, որ կամա, թե ակամա իր տիրոջ պես դարձել է միայնակ, երբ ինքն էլ արդեն գունատ է, իսկ կողքին փայլող, արդեն երկար ժամանակ անշարժ դրված են մյուսները: Երբ նույնիսկ բազում գրքերն ու տետրերը չեն փոխել իրենց տեսքը, մեկը մեկի վրա դրված են, իրար հենված`մեկ-մեկ անճոռնի ու թեք: Երբ վաղուց արդեն ուղղված չէ ժամացույցը, որ թեքվել է մի քիչ, գուցե իր տիրոջ պես: Լոկ նրա համար, որ տերը չի կարող ուղղվել, որ ինքն ել ուղղի իր հնամյա «բարեկամին»: Մի՞գուցե միայն հենց այդ թեքված «բարեկամն» է, որ հիշեցնում է, կյանքի շարունակելիության մասին: Երբ գիշերը պառկում ես հոգնած, հասկանալով, որ ոչ մեկի աղմուկը, կամ քեզ հանկարծ չարթնացնելու չստացված փորձ

Գնահատի՛ր կյանքը

Image
Այնքա՜ն եմ ցավում, որ այն ինչ ունենք հաճախ չէ, որ գնահատում ենք այնպես ինչպես պետք է: Մեզ տրված է լավագույն պարգևը` կյանքը: Սակայն այդ ամենը հասկանալով էլ, շատերս կյանքով հիանալու, դժվարությունները հաղթահարելու արվեստը մեր մեջ պարփակելու, կիրառելու  փոխարեն` փնովում ու թերագնահատում ենք հրաշքը, որ մեր մեջ է, որի մեջ ենք մենք: Չեմ ցանկանում, որ սկսենք գնահատել միայն այն ժամանակ, երբ վտանգի մեջ է հայտնվում այդ հրաշքը: Ակնհայտ է, որ կյանքը մեկ վայրկյանում կարող է ահռելի փոփոխությունների ենթարկվել, այն կարող է դառնալ երազային, այնքա՜ն դրախտային, որ նույնիսկ խելագարվելն անհնար չի լինի, բայցև հակառակն էլ հնարավոր է: Ուստի ինչու՞ չվայելենք, չգնահատենք այն վայրկյանները, որ ունենք: Այո՛, կյանքն իր մեջ ակնթարթներ է պարփակում, երբեք չես կարող համոզված լինել, որ մեկ անգամ աչքդ թարթելուց հետո էլ, երբ բացես տեսնելու ես այն ` ինչ կար առաջ: Վայելել է պետք այն գարունը, այն կյանքով լի օրերը, որ կան, պետք չէ սպասել մինչ գարունը ձմռան վերափոխվի: Սիրե՛ք կյանքը, որպեսզի կյանքը սիրի Ձեզ, շնորհակալ

Երախայրիքն իմ Հրաշքուկի

Image
Հրաշք է, չէ՞ Դժվար էր...Խոստովանեմ, որ շա՜տ երկար եմ մտածել և իմ հոգում երկար փափագել եմ սեփական բլոգ ունենալու գաղափարը: Վերջապես արեցի դա ...Կան  բաներ, որոնց արտահայտման լավագույն միջոցը կարող է հանդիսանալ բլոգը...այն կարող է դառնալ Ձեր և իմ երկխոսության լուռ, բայցև խոսուն վկան, վերջապես կկիսվեմ այնպիսի բաներով, որոնցից չէի ցանկանա անմասն մնայիք:  Ես իմ հոգին կներդնեմ, որ հաղորդակից լինեմ Ձեր հոգուն ...Կյանքը հրաշալի է, եկե՛ք միասին նկատենք  հրաշալին: Ձեր "Հրաշքուկ" բլոգ: