Posts

Showing posts from 2014

Retrospection or waiting for miracles

Image
      Sometimes it is very hard to imagine that everything has its end. We choose some paths for us, start to move and unfortunately we forget to look back and to understand whether we have left something behind or not. Of course there is no need to stop on your way and never go on anymore but now I will strongly advise you to finish your journey just for a minute and to look back. I am strongly convinced that our life is the best teacher, the ways we choose are real lessons to study from. What do you think were we reasonable enough to absorb all focal   materials from those lessons? Let’s think about it!        You may think that we all had some prospects which unfortunately are not reality. It is a relevant thought I guess. You feel that everything yo u have done was flawless and unfairly we didn’t get things we were to get. Okay, you have all rights to think so, but wait! I have another question; have you done everything you were supposed to? Have you opened all doors waiting

Նա և Նե

Image
  Ավաղ կորցրիր լույսը կյանքիդ, Մի՞թե հույսդ էլ կմարի, Կգնաս հեռու իմ աշխարհից ու Չեմ գտնի քեզ էլ նորից։ Անգամ միտքն է զարհուրելի։ Ու որպեսզի օգնեմ ես քեզ, Ասա ՛ , որ միշտ կպայքարես, Ու կսպասես դու ինձ և քեզ, էլի՜ ․․․ էլի՜։ Հավատա՛ ինձ, սիրելի՛ս, Անգամ, եթե հեռուն գնաս, Այնժամ պիտի լավ իմանաս, Կարելի՞ է, հետդ եմ գալիս։ Անգամ եթե ես էլ չկամ ․․․ սիրտս է գալիս ․․․

Նորից բարև

Image
Է՜հ ․․․ ինչքա՜ն ժամանակ է քեզնից նամակներ չեմ ստանում, բարեկա ՛ մս։ Կա ՛ մ ամեն բան լավ է, կա ՛ մ՝ հակառակը։ Իհարկե, նախընտրում եմ, որ լավ լինես, թեև՝ մոռացած քո հին ու բարի ընկերոջը։ Ժամանակը, թվում է՝ սայթաքել է շավիղից, և մենք էլ կորցրել ենք նրան՝ հավերժություն թվացող վայրկանների մեջ։ Անցել է մի ժամանակահատված, ու ես մտորում եմ, թե ինչքան թանկ է այն ինձ համար։ Մեկ-մեկ անասելի թախիծ է պարուրում ինձ, երբ պատկերացնում եմ, թե, հետզհետե, կարող եմ մոռանալ գեթ մեկ վայրկյան՝ այդ բազմաթիվ վայրկյաններից։ Սակայն թախիծն անմիջապես վերափոխելի է երանության զգացումի, երբ համակվում եմ մտքով, թե դեռ ինչքա՜ն այդպիսի վայրկյաններ են սպասելու։ Բայց քիչ չեն նաև տագնապները, թե կյանքը բարեհաճ չի գտնվի ու չի ընծայի մեզ ամենաթանկը՝ վայրկյաններ՝ անգին ու անփոխարինելի։ Գիտեմ, որ երբեք էլ չես սիրել մտածել կամ վախենալ ժամանակից։ Ես չեմ էլ ուզում, որ կյանքում տագնապես ինչ-որ հարցում, պարզապես, խնդրում եմ, որ պայքարես ժամանակի համար։ Այն ժամանակի, որ ես եմ գտնում քեզ համար, քեզ գրելու և այն մյուսի, որ դու ե

Պայքար երազի համար

Image
Առաջ էր, որ գրում էին, հետո փոշմանում և դեն նետու մ թուղթը, վերցնում մյուսը, հիմա ամեն բան այլ է ․ մենք գրում ենք իսկ փոշմանելուց հետո ուղղակի ջնջում գրածը և այդ մենք անում ենք անհետ, հաճախ՝ առանց ցավի ու ափսոսանքի։ Ամեն բան է այդպես արվում՝ անցավ։ Մարդկանց թվում է, որ անզգայացող աշխարհի հետ իրենք էլ անզգայացել ․․․ բայց թվու՞մ է ․․․ երևի այդպես էլ կա։ Մենք «սպիացնում» ենք վերքեր, որոնք գուցե մեզ խոցել էին այնպես, ինչպես կյանքում ոչինչ չի արել։ Բայց կյանքը ամեն օր մեզ ավելի ու ավելի մեծ անակնկալներ է մատուցում ու մեզ էլ ընտրության հնարավորություն չի տալիս. գոյատևելու համար ուղղակի պիտի մոռանանք ցավն ու դառնությունը։ Ե՞վ ․․․ պատրաստ ե՞ս ․․․ արի՛ մի բան հիշենք, ի՛մ ընթերցող ․ մարդու հոգին ունակ է իր մեջ ամեն ինչ պատսպարելու ու հետաքրքիր է, որ նրանում ամփոփվում են հակադիր բևեռներում գտնվող սերն ու ատելությունը, անկեղծությունն ու կեղծիքը, լուսն ու խավարը, պարզն ու բարդը։ Զարմանալի է, չէ՞՝ ինչպես են «ապրում» կողք կողքի, այնինչ,  մենք մոռացանք, որ զարմանալի ոչինչ այլևս չկա ․ սա մեր կյանք

Առանց ժամանակի ու ժամանակի հետ

Image
Ահա և վերջ ․․․ ավարտվեց ժամանակը։ Էլ չկա ժամանակ ոչնչի համար։ Չկա ժամանակ, որ գտնենք, որ արարենք, փնտրենք ու այն չկա նույնիսկ, որպեսզի կորցնենք։ Եվ ես զարմանում եմ այն ժամանակի համար, որ տրվել է այս ասելիքի համար։ Կարծես թե արևին շատ մոտ եմ նստած, բայց գիտեմ, որ այն գնալով հեռանում է՝ իր հետ տանելով երկուսիս բարեկամին։ Եթե ժամանակը կարողանա՜ր սպասել ․․․ հիմա՛, երբ հնարավորություն եմ ստացել տեսնելու անտեսանելին, աչքերս կորցրել են տեսանելին՝ ժամանակը։ Քամին էլ վազում է, գուցե վերջինիս ետևից։ Բայց ինչքա՜ն սառնություն է մտցրել մեր մեջ։ Ես վախենում եմ, թե այդպես էլ կմնա ամեն ինչ ․․․ թեև այն, ինչ չի երևում, դեռևս ապահով է ․ մեր հոգին դեռ չի ճաշակել ցուրտը։ Ու ես խնդրում եմ, որ հեռացած արևը երբեք չտանի այն արևներին, որոնք մեր մեջ են։ Թվում է, որ արևածագը կորցնելուց հետո, մենք ահա՛ կկորցնենք մայրամուտը։ Հիշում եմ՝ ոչ վաղ անցյալում, ինչպես էի սարսռում, թեև կասկածում եմ, թե այսօրվա քամին որևէ առնչություն ունի։ Ո՛չ, իմ սիրելի՛ ու անդավաճա՛ն ընկեր, ես չեմ հոգնի անվերջ դողալ, թե իմանա

Երևի

Image
Ես մտածեցի ու հասկացա, որ չեմ հասկանում կամ հրաժարվում եմ հասկանալ, թե ինչու չենք կարողանում արտահայտել, դուրս հանել ամենն , ինչ մեր մեջ է։ Հաճախ մեր ներսում կուտակվածը տակնուվրա է անում մեզ, սպանում՝ վերածնվելու աստիճան հաճելի կերպով։ Ահա, բարեկա ՛ մս, իմ մեջ, իմ էության մեջ ամփոփվում է այն ամենն, ինչով ես ապրում ու շնչում եմ։ Այն մե՛կ դաժանորեն ծնկի է բերում, մե՛կ էլ թևեր տալիս ու թռցնում վեր, շա՜տ հեռուներ։ Աներևույթ հեռուներում գուցեև իջնելու առիթ չլինի։ Ու ես մտածում եմ վախի մասին։ Այն վախի, որ ինձ դեռ կարող է սպասել այնտեղ, ուր կտանի թռիչքը։ Բայց այդ վախից ավելի հզոր վախ էլ կա ․ վախ, որ ինձ այլևս անծանոթ կմնան հեռուները, այնտեղ՝ ուր կհասցնեիր դու։ Երկրի վրա ամեն բան առավել դժվար է թվում, քան երկնքում, բայց իրականում առավել հեշտ է կանգնել զույգ ոտքերի վրա և ոչ թռչել քեզ տրված  թևերով, որոնք քեզ անհայտ ուղղությամբ են տանում։ Ու մենք մոլորության մեջ ենք ․ մե՛րթ փախչել ենք ուզում մեզնից, մե՛րթ ընդմիշտ մնալ։ Իրականում, այն՝ ինչ մեր ներսում է հիմա, այն է՝ ինչ մենք վախե

Ապրել հանուն ․․․

Image
Եթե կան մարդիկ հանուն որոնց արժի ապրել՝ չնայած ամեն ինչի, ուրեմն կա երջանկություն ու արժի սիրել կյանքը։ Հիմա, երբ մարդիկ ամենից քիչ են մտորում կյանքը սիրելու և գնահատելու մասին, որոշ երազողներ իրենց հոգու հեռու խորքերում պահում են կյանքը երջանիկ ապրելու և դրան ընդմիշտ հիասքանչ անվամբ կնքելու մասին։ Ահա սա է մերօրյա երազը, երբ քայլ առ քայլ վախենում ես կորցնել հիասքանչ կյանքը, հիասքանչը կյանքում։ Ինչպես միշտ ենք իրար հետ խոսում, հարցնում, պատասխանում կամ էլ լռում, բարեկա՛մս, հիմա էլ եմ ուզում հարցնել քեզ, թե որոնու՞մ ես արդյոք հիասքանչը։ Ու թե որոնում ես, գտե՞լ ես արդյոք, թե՞ կորցրել ես հիասքանչը՝ հիասքանչի որոնումներում։ Չգիտեմ, բարեկա՛մս, հուսամ դու արդեն գտել կամ էլ որոնում ես ու անում ես այդ ամենը գտնելու հաստատուն մտքով։ Քո աչքերում անծայր ու լուսավոր արահետ է ․․․ կյանքն է, գիտե՞ս։ Ու մարդիկ կորցնում են իրենց այդ արահետում, կորցնում եմ միմյանց, որոնում են իրենց, որոնում միմյանց, նաև գտնում են, բայց վախենում են կորցնել այն հիասքանչը, որ կյանք է տալիս իրենց։ Մարդ ամեն

Բարև...

Image
Բարև ․․․ թվում է, թե գրում եմ երկար ժամանակ նամակի սպասած ու այդպես էլ չստացած անկուշտ ընթերցողի պես։ Ընթերցողի, որ կարծեք թե ինքը պետք է պատասխան գրողը լիներ, մինչդեռ, ինքն է գրում՝ չիմանալով թե՞ արդյոք պատասխան ակնկալի՞։             Բայց ես գրում եմ քեզ, ի՛մ բարեկամ, ու գրում՝ հեռուներում աներևութացող ստվերդ տեսնելու հույսով։ Ես գիտեմ, որ քո հոգում գուցե իր գերիշխանությունն է հաստատել անիմացությունը, ճանապարհների անվերջանալի սահմանները անհուսության հաստատուն դրոշմակնիքն են թողել հույսերիդ վրա, բայցև հավատում եմ քո կարող եսին։ Մենք իրար ճանաչում ենք, գիտե՞ս։ Ինքն անընդհատ խոսում է հետս ու պատմում քո՝ գուցե երազներում  թաքցրած մտքերի մասին։ Ես գիտեմ, որ նա քո մեջ միշտ ապրելու է, կլինի քո կողքին, թեկուզ եթե թվա, թե մենակ ես։ Ես իմ մի մասն եմ տվել նրան, իմ խնդրանքը միշտ քո կողքին մնալու, որ դու երբեք չճաշակես միայնության զգացումը։             Հիմա քեզ եմ ուղարկում, քո հասցեով եմ ուղարկում իմ նամակը, որում բացակայում է հետադարձ հասցեն։ Գիտեմ՝ գուցե անհասկանալի թվա, բայց դրանում

Молчит...

Image
Ветер дует… Не то шумит, не то молчит. Город устал... Не то бодрый, не то вялый. А вед ь ветер дует с мыслью что Из города исчезнет то, От чего он так уссердно мучится. Дороги пусты и знаешь кто? Лишь тревога молча появляется. А ведь в тот час, когда решила я В глаза е ё смотрет ь слегка, Столь беззвозвратно пропала он a . Теперь глаза мои смотрят на небо, Жаждуя увидеть то, Что вряд ли можно не заметить , А вот смотреть и не увидеть. Глаза твои сияют опять , В т ё мном океане с именем ноч ь , И я робко улыбаюсь в ответ, Не понимая, что это и ес ь привет. И мне грустно, что город устал, Ведь он уснул и я потеряла  это т взгляд, Может на ночь , а может на веки. И ветер дует, молча шумит, Шумит, шумит...и вс ё ... Молчит...

Իրական երազ

Image
            Երբ մթնշաղը քիչ-քիչ անէանում ու իր տեղն է զիջում արևի լուսավոր ներկայությանը, մենք տագնապում ենք՝ մտածելով, որ ինչ-որ բան կորցնում ենք կամ մթնշաղն իր հետ ինչ-որ բան է խլում մեզնից։ Սա՞ է երազը, թե՞ երազներն են իրականություն։ Եվ ահա, մենք դրանց մեջտեղում ենք։ Երազն իրականություն է, իրականությունը՝ երազ։ Մեր մի կեսն ապրում է երազում, մյուսն՝ իրականության մեջ, թեև մենք դեռևս չգիտենք դրանցից, որն է երազը և որն իրականությունը։                     Գիտե՞ս՝ ինչ էի մտածում ․ կյանքը հեքիաթ է, բայց միայն վերջում է պարզ դառնում, թե ով է գլխավոր հերոսը։ Ու մենք քայլում ենք, վազում, կանգնում ու, հուսախաբ եղած, գլխիկոր լալիս՝ վախենալով, որ մենք կորցնելու ենք երազն իրականության մեջ։ Վաղ, թե ուշ երազը ավարտվելու է, իսկ մենք փակելու ենք աչքներս՝ չհավատալով, որ սա էր իրականությունը և ոչ այն մեկը: Իսկ այն սառնությունը, որ այտիդ է դրոշմված, մի ՛ շտապիր մաքրել, փակի՛ր աչքերդ և հիշի՛ր, որ եթե մեր երազը չկա, գուցե իրականության ճանապարհին է ․․․ իսկ քո աչքերը պարզապես քո սպասում

Once upon a time

Image
Once upon a time…you think you are going to read a fairytale, don’t you? Oh, yes – it is, because it involves fascinating and marvelous belief that dreams come true. What do you think how do we call our hero? What if we call him a dreamer? Dreamer dreams of a dream to make the dream come true. It was a time when his endeavours were utterly useless; he even decided never to fight against reality. He believed that nothing can be changed in life that is given to you, even if the life is appalling and dreadful. But one wonderful day he woke up with a gripping feeling he can and he must change something. Let’s ask what was the reason of it…Listen what he said. “Do you know what does it mean to be a dream in other people’s dream? I always thought the night is cruel. It always steals the light but just this night’s dream “explained’’ how much do we hide in our hands. We never really look to what is hidden in them. And my dream opened my eyes. In my dream I was in an absolutely dar

Փակի՛ր աչքերդ

Image
Աչքերին նայելու համար համարձակություն է պետք։ Ու այսպես դեռ ինչքա՜ն մտքեր են դատապարտված մեռնելու՝ անգամ չծնված, իսկ ամենից հաճախ՝ չարտաբերված։ Մենք սրտի ճնշող ցավի դրդմամբ փակում ենք աչքերը` հուսալով, որ ուղի ենք գտնելու դրանց փրկելու։ Մինչդեռ աչքերի փակ լինելու ժամանակ, սիրտն ավելի ուժեղ հարված է հասցնում մեզ, ու մենք փակում ենք աչքերը։ Գիտե՞ս, լինում են պահեր, երբ գերադասում ես, որ այդ մտքերդ դուրս հորդան ամեն հնարավոր տարբերակներով։ Հորդա՞ն, այո՛, հորդան աչքերից որպես մտքի կաթիլներ։ Թո՛ղ հոգում «անձրևի», բայց սև ամպերն այդպես կուտակված չմնան։ Թո՛ղ սիրտն ուժգին շանթահարի, բայց դա նրա վերջին հարվածը լինի։ Ոտքերս անասելի ցավ են պատճառում, ասես ընդարմացել են, բայց ավելի սարսափելի է, երբ միտքդ է ընդարմանում։ Կամ էլ քեզ անհույս համարելով՝ մտքերդ լքում են քեզ, ինչպես ամենքն ու ամեն բան ․․․ Նրանք տրվում են քամու հոսքին և հեռանում առանց ետ նայելու, իսկ դու՞, իսկ դու՞։ Դե էլ ի՞նչ դու ․․․ դու ստանում ես ամենաանաղմուկ, անբացատրելի ու ամենաանկնատ հարվածը՝ ուղիղ սրտիդ մեջ։ Ի՞նչ ես կա