Posts

Showing posts from October, 2014

Նորից բարև

Image
Է՜հ ․․․ ինչքա՜ն ժամանակ է քեզնից նամակներ չեմ ստանում, բարեկա ՛ մս։ Կա ՛ մ ամեն բան լավ է, կա ՛ մ՝ հակառակը։ Իհարկե, նախընտրում եմ, որ լավ լինես, թեև՝ մոռացած քո հին ու բարի ընկերոջը։ Ժամանակը, թվում է՝ սայթաքել է շավիղից, և մենք էլ կորցրել ենք նրան՝ հավերժություն թվացող վայրկանների մեջ։ Անցել է մի ժամանակահատված, ու ես մտորում եմ, թե ինչքան թանկ է այն ինձ համար։ Մեկ-մեկ անասելի թախիծ է պարուրում ինձ, երբ պատկերացնում եմ, թե, հետզհետե, կարող եմ մոռանալ գեթ մեկ վայրկյան՝ այդ բազմաթիվ վայրկյաններից։ Սակայն թախիծն անմիջապես վերափոխելի է երանության զգացումի, երբ համակվում եմ մտքով, թե դեռ ինչքա՜ն այդպիսի վայրկյաններ են սպասելու։ Բայց քիչ չեն նաև տագնապները, թե կյանքը բարեհաճ չի գտնվի ու չի ընծայի մեզ ամենաթանկը՝ վայրկյաններ՝ անգին ու անփոխարինելի։ Գիտեմ, որ երբեք էլ չես սիրել մտածել կամ վախենալ ժամանակից։ Ես չեմ էլ ուզում, որ կյանքում տագնապես ինչ-որ հարցում, պարզապես, խնդրում եմ, որ պայքարես ժամանակի համար։ Այն ժամանակի, որ ես եմ գտնում քեզ համար, քեզ գրելու և այն մյուսի, որ դու ե