Posts

Showing posts from 2017

Իմ Պահապանին

Image
Ես աշխարհիս վրա ապրող այն հաջողակներից մեկն եմ , ով ունի իր պահապանը երկրի վրա։ Կան մարդիկ , որոնք միշտ ներկա են , անկախ այն փաստից ` կողքիդ են , թե՝ ոչ։ Այդ մարդկանցից մեկն ապրում է հեռվում , բայց մի աննկարագրելի ուժով ու զորությամբ պահպանում է ինձ։ Ես նրան Պահապան եմ անվանում։ Ինքը երևի՝ երբեք չի կենտրոնանում , թե ինչու եմ նրան այդպես կոչում , հակառակը ` գիտի թե հումոր է , բայց ես երբեք նրան Պահապան չէի կոչի , եթե չիմանայի նրա կարողության մասին։ Պահպանել չի նշանակում միշտ լինել կողքին ու օրինակ օգնել ճիշտ անցնել ճանապարհը , պահապանը օգնում է ճիշտ որոշում կայացնել , ուժ է տալիս դրա համար։ Հավատը , որ նա գոյություն ունի և հավատը , որն ինքն ունի մեր նկատմամբ , մեզ օժտում են գերբնական հատկություններով , որովհետև հնարավոր են դառնում նախկինում անհնար թվացող բաներ։ Ի ' մ Պահապան , շնորհակալ եմ , որ ընտրել ես հենց իմ պահապանը դառնալու դժվարին ուղին։   Ես չեմ

Անձրևից հետո

Image
Ինչքան էլ չսիրենք անձրևն ու իր հետ բերած սառնությունը, մեկ է` այն օժտված է յուրահատուկ կարողությամբ։ Յուրաքանչյուր աձրևից հետո, երբ մաքրվում է ամեն ինչ, ու  երկինքը նույնպես, կարծես նոր օր է բացվում. մենք անհասկանալի լավատեսությամբ ենք լցվում, մեզ թվում է` կարող ենք նորից ապրել, ապրել չապրածը ու եթե անգամ շատ ուզենանք` կարող ենք վերապրել որոշ պահեր։ Այս ամենն իր գերակայությունն է ստանում աշնանը, երբ թաց կամ խոնավ գետնի վրա իրենց լավագույն ձևով, տեսքով ու մաքրությամբ նշմարվում են տերևները։ Նայելով դրանց ջինջ դեղնակարմրությանը` մենք, կամա թե ակամա, ժպտում ենք՝ կարծես՝ արևն է իր դեղին շողերը գցել մեզ վրա և մեր այտերն են կարմիր։ Բայց արևի շողերն իրականում չկան, դրանք չեն կարող երևալ, որովհետև երկինքը միշտ չէ, որ պարզ է, մենք գուցե չտեսնենք՝ մառախուղի գերիշխանության պատճառով։ Նայելով հեռուն, որն իրականում անհայտ է` մենք ցանկանում ենք տեսնել ու, մեր քայլերն արագացնելով, հասնել դեպի անտեսանելին։ Մենք հավատում ենք, որ մեզ է սպասում այն, ինչը` ցանկանում ենք։ Բայց անձրևն անկանխատեսելի է

Առաջին ցրտի հետ

Image
Առաջին ցրտի հետ ավելի ուժգին փչում է նաև քո կարոտը։ Ու հիմա ավելի քան երբևէ ես զգում եմ քո կարիքը։ Ուզում եմ` ժամը 7-ին` միայնակ տուն շտապելու փոխարեն, երեքով շտապենք կանգառ. Դու, Ես ու Քո ջերմությունը։ Ու այդ ակնթարթները այնքան երկար թվան, ինչքան հիմա խցանման մեջ մնացած ավտոբուսն է։ Ես ուզում եմ, որպեսզի առաջվա պես տաքացնես ձեռքերս ու դրանց զգալու փոխարեն զգամ սրտիդ զարկերը։ Ու ամենասաստիկ ցուրտը ես սիրեմ ամենաանկեղծ սիրով։ Բայց հիմա ես ցրտի հանդեպ զգում եմ միայն ատելություն, որովհետև իմ մեջ չկա այնքան ջերմություն, որ ինձ ամբողջացնի։ Ու թեև իմ սիրտն ես միշտ տաքացնում, ես անզոր եմ չափսոսալ հնարավորի մասին։ Հնարավոր էր քո սիրով փակել ինձ սարսռեցնող քամին, հնարավոր էր մթում երջանկանալ փողոցային ամենապայծառ լույսերով, նայել աչքերիդ ու տեսնել ամենապայծառը դրանցից, հնարավոր էր պատսպարվել մի տաքուկ տեղ ու կապույտ մատները թեյի տաք բաժակի շնորհիվ վերափոխել կարմիրի։ Հնարավոր ԷՐ, կան բաներ, որ հնարավոր ԵՆ, սակայն ոչ քեզ հետ, իսկ առանց քեզ դրանք գործողություններ կլինեն ժամանակ

Որոշումների մասին․․․

Image
Իրականում , որոշում կայացնելը շատ բարդ է , իսկ ճիշտ որոշումն էլ ավելի։ Ամեն դեպքում , ինչ էլ , որ ընտրելու լինենք , մեզ մեր կասկածները հանգիստ չեն թողնի։ Ինչպե՞ս իմանալ՝ որն է ճիշտը։ Ցավոք , երբեք նախապես չենք կարող իմանալ . ճշմարտությունը   երևում է միայն որոշումից հետո , այդ ամենն իմանալով հանդերձ , մենք ամեն դեպքում փորձում ենք գտնել թվացյալ ճիշտը , բայց դա շատ դժվար է։ Լինում են պահեր , երբ չես ցանկանում որևէ որոշում կայացնել , քանի որ դա նույնքան բարդ է , որքան կյանքն ինքնին։ Կյանքում , մենք անընդհատ որոշումներ ենք կայացնում ու այդ որոշումներն էլ դառնում են մեր կյանքը։ Մենք գուցե չգիտենք , սակայն յուրաքանչյուր քայլ , որ կատարում ենք , որոշում է , մենք պարզապես անգիտակցաբար ենք գործում , քանի որ ունենք որոշակի արժեքներ ու ամրացած աշխարհայացք։ Իսկ ի՞նչ է լինում , երբ հրաժարվում ենք որոշել։ Մի՞թե կյանքն է մեր փոխարեն որոշում կայացնում։ Ո ՛ չ , երբ մենք երկմտո