Posts

Showing posts from February, 2021

Տարբեր ու անտարբեր

Image
 Հետաքրքիր է չէ՞՝ մանր փոփոխությունները միանգամից նկատելի են, իսկ համընդհանուր  ու ընդգրկունները միանգամից չեն նկատվում․ ժամանակ է պետք այդ գիտակցմանը հանգելու համար։ Նոր հագուստը կամ սանրվածքը թե՛ մեզ, թե՛ դիմացինների համար փոփոխություն են․ ասել ու խոսել ենք դրանց մասին, որովհետև դրանք շեշտակի են եղել ու նկատելի, սակայն մեծագույն փոփոխությունները ժամանակի իրենց ընթացքն են պահանջում։ Մեզ հարակից շենքը շատ իրադարձային էր, անունը դրել էինք «հարսանիքի ու թաղման» շենք, հետաքրքիր էր, բայց ամեն իրադարձություն հենց այդ շենքում էր տեղի ունենում․ տխուր, թե ուրախ։ Տարիների հետ այդ կոչումը ոչ մի այլ շենք չէր կարող խլել, այնինչ հիմա քաղաքը լուռ է, իսկ այդ իրադարձությունների մասին խոսում են դրսում կախված վառված լամպը կամ էլ հազվադեպ գեղեցիկ զարդարանքները ․․․ այնպես չէ, որ այլևս երջանկություն ու տխրություն գոյություն չունեն, պարզապես ժամանակները փոխվել  են։ Մենք թե՛ ցավը, թե՛ երջանկությունը մեր մեջ ենք ապրում՝ բոլորի աչքից հեռու, ու ինքնըստինքյան մարդիկ դառնում են այդ ամենից անկախ ու անմասն․․․գուցե