Posts

Showing posts from June, 2013

Ազատություն

Image
Կյանքը շուկայաբանություն է, մարքեթինգ: Մենք փոխանակում ենք ամենը, որ վաստակենք ոչինչ, կամ կրճատում ենք պահանջարկը` առաջարկի տեսության ավելի արդյունավետ պատկեր ստանալու համար: Շատ հետարքիր է. շարժվելով տնտեսագիտության քառուղով` հասկանում ենք, որ մեր վերաբերմունքը, մեր մենեջմենթային քաղքականությունը կամ էլ շուկայական հարաբերություններին տիրապետելու մեր շնորհը դառնում են մեր  իսկ հաջողության առհավատչյաները, և  տալիս են այն`ինչ ուզում ենք. քայլեր ոչնչի համար, քայլեր` ամենից ոչինչ:  Այդպիսին է նաև ազատության ձգտումը: Եվ շատ հաճախ կյանքի մանր ու մեծածախ դրվագներում սկսում ենք հասկանալ, թե ինչ է ազատությունը և ինչքանով է տարբերվում մեր պատկերացրածից, ավելին` նման է արդյո՞ք: Մի բան պարզ է, որ ազատության ձգտումն է, որ միակ ուղենիշն է դառնում արդեն չափից ավելի քամված ու հոգնած մարդկանց համար: Ես կարող եմ ուժասպառ եղած լինել ուսումնական չափազանց երկար եռուզեռից, մեկը` աշխատանքային, մյուսը ` պարապության: Կարող ենք մտածել, որ ազատ ենք` ուրեմն ազատությամ մեջ ենք, բայց այդպես չէ: Գուցե բան չուն

Սպասում

Image
Երբ մատներդ սահում են ստեղնաշարի վրայով, իսկ դու չգիտես ինչ գրել, երբ ամենն ինչ կուտակված է, դուրս հանել չես կարողանում և դա տանջում է քեզ առավել քան ինչ-որ այլ բան: Ինչու՞մն է խնդիրը... սա իմ խոսքն է, իմ նամակը... ճի՞շտ եմ, իսկ նամակներում քողարկված է, հաճախ նույնիսկ ոչ էլ թաքնված` մեր անկեղծությունը...ապա ինչու՞ դուրս չի գալիս ամեն բան..Epistola non erubescit...նամակը չի կարմրում...գուցե այդ է պատճառը, որ դրանք շատ զգուշությամբ իրենց մեջ են սքողում մարդկային հոգու մերկությունը, մենք կարիք չունենք թաքնվելու, որպեսզի հորդան մեր մտքերը, որովհետև մենք չկանք նամակի կողքին...մեր մատները, որպես հոգուց դուրս եկող երակներ, արդեն վաղուց մեր փոխարեն արել են այն, ինչ չենք կարողանում անել այլ կերպ, բայց երբ մատներն էլ չեն կարողանում դուրս հանել հոգում կուտակվածը...այդ դեպքում, ի՞նչ անել...Գուցե գրել-գրել ու այդպես երկա՜ր գրել, որ լավանա հոգու անկեղծության մատակարարումը նամակին...գուցե...Գիտե՞ս, ինչն է խնդիրը, երևի բավ է մտածել...առանց մտածելու սահեցնենք մատները...գոնե այսպես լինենք հնարավորինս

Думай

Image
Как неожиданно и как быстро меняется всё, всё было не так как сейчас есть…все не те сейчас! Проблема не в том, что изменяется жизнь, что мы идём впер ё д, дело в миросозерцании сегодняшнего ТЫ. Как часто забиваем  то -что научили нам те, которых не вспоминаем уже сегодня. А задумывался ли ты, что научили они и почему так подло поступаешь ты? Неужели они, которых я безмолвно называю строителями твоего Я, уже не важны,,, не хочу верить! Может сегодня всё хорошо, а что будет завтра? Почему делить беспокойствие, все задачи, всю пустоту и забыть дарить свою силу или хотя бы не забывать, что дали тебе вчера, поскольку видишь свет сегодня? Не делать так - вот твоя задача, а если всё-таки делаешь, то в трудную минуту не вспоминай тех, которых так просто отчислил. Думай друг, думай…не будет поздно, будет слишком больно, дорожите тем, что имеете, иначе завтра не будет, что-то чем могли бы дорожить. 

Կգա

Image
Իսկ ու՞ր է նա։ Որտե՞ղ գտնել նրան։ Որտե՞ղ լրացնել նրա բացակա ներկայությունը։ Գուցե ՞ թողնել, որ այդպես էլ մնա, ու ոչ մի բացակայություն էլ չկա, կամ գոնե դեռ չի երևում: Բայց նա չկա, չի ժպտում այդպես, ինչպես հիշում եք…Հիշու՞մ …Մի՞թե արդեն հիշողության վերածման ճամփան ենք բռնել: Նա միշտ կա, գիտե՞ս…միշտ այդտեղ է և ժպտում է, միշտ խոսում է քեզ հետ, դու գուցե չես զգում, բայց դա այդպես է: Երբ բացակա է, մի բան թողնում է այդտեղ, որ ստանա ամենն ինչ կկուտակվի ընթացքում, միշտ կա…եթե արև է՝ մի շողը միշտ քեզ հետ է, թե լուսին է՝ լուռ խոսում է հետդ, թե անձրև է, որպես մի կաթիլ ընկնում է ափիդ մեջ, դու ուղղակի մի շտապիր մաքրել այն…երբ կաթիլն անհետանա՝ նոր անձրև կթափվի, նոր խոսքեր-կաթիլներ, մինչ գա…մինչ գա ու արև լինի: Բայց գու՞ցե արև չես ուզում՝ ուզում ես կաթ-կաթ ընկնի ու գոլորշիանա հավետ… Բայց չէ՞ որ ամպերից հետո միշտ էլ արև է…նա կգա, թե կուզես հավատով սպասի՛ր, եթե արևի կարիքն ունենաս՝ այն անպայման կծագի, մի քանի աստղազարդ գիշերներ թող պատմեն նրա փոխարեն ամենն ինչ ուզում ես, փակի՛ր աչքերդ ու երազի՛ր, ար