Posts

Showing posts from June, 2018

Ավտոբուսի ետևից

Image
Երեկ մտածում էի անվերջ շտապող մարդկանց մասին։   Ավտոբուսը սլանում է , իսկ կանգառից մի քանի վայրկյան հեռու գտնվող մարդը , աննկատ մնալու իր հուսահատ հայացքով , ժամանակը բռնելու վերջին ճիգերն է գործադրում , սակայն ` իզուր : Իզուր , որովհետև նրան նկատել է վերջում նստած անձայն մեկը՝ ես : Փ որձում եմ գոռալ , բայց արագընթաց սլացքի մեջ ձայնս ինձ չի ենթարկվում . անգամ թե ենթարկվեր չէր հասնելու հասցեատիրոջը : Ես այդ պահին մտաբերում եմ այն բազում անգամները , երբ ինքս չեմ հասցրել հասնել ինձ համար կարևորի ետևից . վազել եմ , բայց դրա դիմաց ստացել միայն ուշացած ափսոսանք և որոշ ու անհայտ ժամանակ սպասելու հնարավորություն։   Եվ այդ մարդը , ինչպես շատերս , օրը սկսում է այդպես : Իսկ ես օրս սկսում եմ մտորելով . տեսնես՝ այդ ուշացած պահին մենք ինչի՞ համար ենք ափսոսում ... ժամանակի՞ , թե՞ պարզապես չհասցնելու համար , գուցե մտքի , որ ևս մի անհաջողություն ու հոգս դրեցինք մեր ուսերի վրա։ Ինձ