Posts

Showing posts from November, 2018

Իմ եղանակ

Image
Դու եղանակային հրաշք դրսևորում ես։ Լինում է չէ՞ որ օդը չափազանց սառն է, բայց արևի ճառագայթը գտնում է քեզ ու գիրկն առնում ու այդ պահին այնքան ջերմ ես զգում...դա դու ես։  Սառն օդը պայմանավորված է հեռվում նկատվող թափված սպիտակի և մոտակա թափվող դեղինի հանդիպմամբ, երբ հետևում ես դրանց անխոս առճակատմանը, հասկանում ես, որ յուրովի գեղեցիկ են...դա դու ես, դու` քո ծայրահեղ թվացող դրսևորումներով։ Երբ համառ եմ լինում ու չեմ լսում հորդորդ ու նաև չեմ վերցնում անձրևանոց, դու չես խղճում եւ չլսելու համար անձրևի կաթիլներ ես թափում գլխիս, քո կշտամբող խոսքերի փոխարեն։ Սրտումդ միշտ արև է, դրա համար էլ տուն հասնելուց հետո ինձ վրա թափված կաթիլների դիմաց թեյ ես հրամցնում ու իմ սիրտն էլ ջերմանում է...դա դու ես։ Դու նաև մառախլապատ երկնքի միակ ամենաճերմակ ամպն ես, որն այնքան կատարյալ ու անբիծ է թվում։ Ձմռան երկինք, անհուն կամ անչափ խոր երկինք, որտեղից ամանորյա հրաշքն է թափվում տանիքների, փափուկ գլխարկների վրա ու դարձնում շուրջը երանելի...դա էլ ես դու։ Դու եղանակային հրաշք դրսևորում ես.  հաճախ ս