Posts

Showing posts from June, 2015

Էություն

Image
Մարդկային մտքին հասու թյուր կարծիքներից մեկն այն է, որ կան բաներ, որոնք մեզ հետ տեղի չեն ունենա, բայց յուրաքանչյուր օր ապացույցն է այն բանի, որ աշխարհիս վրա ամենքն ու ամենը առնչություն ունեն մեզ հետ: Հավատացած եմ, որ մշտապես փորձել ենք սիրել, օգնել, կողքին լինել, բայց գալիս է ժամանակ, երբ անողոք կյանքը մեզնից պահանջում է մոռանալ ամենը. փախուստն է դատավճիռը:               Արթմնի հետևելով մթնշաղին՝ անգամ արշալույսն ենք կորցնում. անցնում է մեր առջևով, ինչպես մարդիկ են անցնում: Ու մենք՝ արշալույսը կորցրած մարդիկս, քայլում ենք աշխարհում, ապրում՝ մոռանալով, որ թեև արևը մեկն է, բայց մեզ շատ արշալույսներ է պարգևում: Մեզ հնարավորություն է տրված արշալույսին սպասելիս չմոռանալ, որ սպասելն էլ ավարտին պետք է հասնի ու արշալույսն արդեն մեզ է ընծայված: Բայց մեր սիրտը, սի՜րտը, միշտ սպասում է, մենք հավատում ենք, որ միշտ ինչ-որ բանի պետք է սպասենք. մեզ միշտ ինչ-որ բան է պակասում:             Այսօր մեզ պակասում է մեկի ամուր ու քնքուշ ձեռքերի հուսադրող կնիքը՝ ուսերի վրա, պակասում է նույն ձեռքը՝ մեր ձեռք