Posts

Showing posts from March, 2015

Չկամ

Image
       Կներեք ինձ, որ էլ չկամ...        Ես էլ չկամ. ոչ Ձեր մտքերում, ոչ էլ սրտերում, ես չկա՛մ: Թվում է՝ չեմ էլ եղել: Կարծես գարնանային առավոտը տխուր դարձնող անձրևն եմ, ամռան կիզիչ արևն եմ, ամպրոպն եմ աշնան ու ձմեռն եմ՝ ցրտաշունչ: Ո՞վ եմ ես: Դեռևս չեկած հեռացող եմ, չտաքացրած մայր մտնող շող եմ, վառված մոմ եմ ու ստվեր եմ՝ անհետ կորած: Ու այդ ամենից հետո էլ, Ձեզ միշտ ներողն եմ, Ձեր մասին խոսողն ու մտածողն եմ, Ձեզ հիշողն եմ ես: Ու հիմա կասե՞ք՝ ո՞վ եմ ես: Որտեղի՞ց եկա ու ու՞ր եմ գնում, ո՞րն է իմ ճամփան: Լուռ խորհում եմ, այնինչ, սիրտս կեղեքվում է դաժան ցավից, որ ծանոթ չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:       Ես էլ չկամ...         Անծայր հեռուներում ես երազում եմ, գեթ մեկ վայրկյանով, դառնալ համեստ բնակիչը Ձեր մտքերի, սրտերի ու Ձեր աշխարհի, բայց ես հեռու եմ, շա՜տ հեռու: Միշտ կարծել եմ՝ ամեն ինչ ոչինչ է մարդու հոգում պատսպարվածի դեմ։ Ամեն ինչ․ այնինչ տարածությունն է մեր բանտը, իսկ ժամանակը՝ ստվերն է մեր...մենք բանտարկված ենք: Ա՜խ ժամանա՛կ, ինչու՞ ես օրնիբուն հսկում․ ցավոք, փախուստի ուղիները վաղուց փա