Posts

Showing posts from January, 2014

Come along with me

Image
Hello my friend, how are you? Where are you going or what do you do? Is it your creed to walk alone? Are you assertive to be alone? Is it so tricky to sort out? Or is it easy to deal with crowd? They left you without any doubt, But sorry my friend, I am not a crowd. I am a human with a great desire Who wants to burn a little fire, A little fire in your rainy soul To believe it's possible to reach the goal. Let's conjure up all the beauties of life. Isn't it graceful? – We are alive. We have opulence – belief, faith and life, Isn't it impeccable to live this life? Where we can modestly make a remedy For pain and feel us happy. So let's make others walk with us And paint the future with bright lights.

Կյանքը՝ մի ակնթարթ

Image
Իրականում կյանքն ակնթարթ է՝ բազմաթիվ ակնթարթներից լիարժեք դարձած ու դրանց իր մեջ ապաստան տված ակնթարթ … Ապրում ենք , բայց քիչ ենք մտորում այն ժամանակի մասին , որ վայելում , սպանում կամ ոչնչացնում ենք , թեև հաճախ ատում ենք սպասել , դրանում տեսնելով անհաստատ կորստի ցավ , բայցև հավատում ենք , որ մեր համբերության համար պարգևատրվելու ենք այն երանելի պարգևով , որ փափագում ենք : Լինում են դեպքեր , երբ ճանապարհն այնքա ՜ ն երկար է թվում , որ սպասելու կարողությունն անէանում է , թեև այլ ելքեր չկան … մենք ապրում ենք ու սպասում , սխալվում ենք , եթե ոչինչ չենք անում սպասելուց բացի : Ի րականում այն երկար ճանապարհի վերջին հասնելու համար պետք է քայլել , գնալ առաջ ու միայն և միայն այդ դեպքում սպասել , թե երբ է երևալու այն կետը , որին սպասում ենք : Եկե ՛ ք կանգնենք մի պահ ու հարց տա ՛ նք իրար . «Անու ՞ մ ենք ամեն բան ինչ մեզնից է կախված, գո ՞ ւցե չենք հավատում մեզ ու վերջնական հանգրվանին»: Մի

P.S. (Անվերնագիր – 2)

Image
Մերօրյա աշխարհ, դու ու՞ր հեռացար, Ա՜խ , մի ՞ թե դու մեզ անհետ մոռացար : Լուռ ժպիտդ է աներևութանում Մտքերի աղոտ, մութ ապաստանոււմ: Հագնում ես ցուրտը դու ոտքից գլուխ, Որ չմրսես, թե՞ չտաքանաս էլ: Երբ վերջին անգամ այն խոր ներկայում Մեր աչքերն անկեղծ դեմ ելան իրար, Ես ընկղմվեցի  քո ապագայի անհուն խորքերում, Որ մենք պահպանենք, ամենը… իրա՜ր: Եվ ես հիմա էլ շատ ամուր-ամուր Կառչել եմ նույնքան անհաստատ հույսից, որ Դու չես կարող մոռանալ  մեզ ու զրկել քեզնից: Ես այստեղ եմ, տե՛ս, աչքերս էլ անկեղծ   Սպասում են հույսով, որ տեսնելու են: Քեզ դեռ չեմ պատմել այն թրթիռները, Դու դեռ չես լսել նաև իմ հոգու Շողերից ծնված անփույթ մտքերը: Երբ անթիվ մտքեր իմ հոգին մտան, Ես լուռ լսեցի, ապրեցի անգամ: Կային այնպիսիք, որ դողում էին, Թույլ ու հաճախ աներեր էին, Բայց ուժ կար հոգում, բարձրացան նրանք, Հույսով ու լույսով սնվեցին նրանք, Ու տե՛ս, նրանք էլ արդեն սպասում են, Քո չհեռացած վերադարձին: Վերադարձի՛ր վերջին անգամ…