Posts

Showing posts from February, 2014

Ամեն ինչ լավ կլինի, հավատա՛

Image
Ա յնքան դժվար է հավատալ լավին, Մ ի բուռ արևին, նրա տաք շողին, Ե րևի դրանից էլ բարդ՝ լինել միշտ ուժեղ, Ն վիրված, բարի, երբ մարդիկ «անմեղ» Ի րենց դռներն են փակում քո առաջ, Ն այում աչքերիդ և մոռանում քեզ, Չ արչարում, տանջում ու գնում առաջ, Լ սում ասածդ և մոռանում այն, ինչպես քեզ Ա ռաջ այնքան հեշտորեն մոռացել էին։ Վ ազում է արագ, գնում լուռ հեռուն Կ յանքը մարդկային՝ լքելով յուր տուն։ Լ ինում աշխարհում, մարդկանց մեջ, բայց Ի րականում մարդկանցից հեռու, Ն րանց մութ ստվերի զրուցակիցը իրեն կնքելու, Ի րեն զոհելու, անմեղ - մեղավոր անվամբ կոչվելու Հ ամար է գնում, բայց չգիտես ինչու մի օր է գալու ու Ա րդարացում իր չկատարած սխալների համար էլ չի գտնելու։ Վ իրապ է դարձել մեր սիրտը, հոգին, Ա յն լի է հույսի ու մեծ հավատի բազում մտքերով, շատերը որոնցից Տ րվել են թղթին, թեև դաջվել են հոգու մեջ խորին, Ա յնտեղ կմնան ընդմիշտ, մինչև որ կյանքը կհոգնի վազքից։

Եղիցի՛ լույս․․․

Image
Վազե՜ք, մարդիկ ․․․ վազե՜ք , քանի կարող եք. փ ախչենք անարդարությունից, կեղծիքից, անվստահությունից։ Թվում է՝ դեպի դրանց ծայրահեղ կետերն ենք գնալու, բայց արի ու տես, որ դեպի ունայնություն է մեր ճամփան ․․․ ունայնություն, որ կատարյալ ունայնություն չէ՝ լոկ քո ներկայության պատճառով, քո ունայն ներկայության։ Իսկ ի՞նչ է պետք մեզ, որպեսզի լցվենք, լիանանք, հագեցնենք մեր չհագեցող ծարավը։ Մտածում էի ՝շատ բան ․․․ երևի թե ունենալու համար բավական անհնար, թեպետ մեզ միայն լույս է պետք։ Լույս, որ լցվենք, որ կիսենք այն ամեն անգամ, երբ մեր աչքերն ընդունակ կլինեն նայել այլ աչքերի, որոնց սև անդունդը վաղուց զուրկ է փայլից։  Բայց մենք փախչում ենք առանց նայելու ու շրջվելու, առանց ոչնչի ․ մենք դադարեցնում ենք մեր փախուստը՝ չհասկանալով, որ հենց գուցե դրանով ենք դատարկում մեզ՝ կորչում ունայնության մեջ, մշտնջենական խավար ուխտում։ Սակայն սուտ է, թե չփախչելու պարագայում մենք լիքն ենք ․․․ խնդիրն այլ է ․ մենք կորցրել ենք մեզ, մեզ՝ մեր իսկ մեջ։ Երբ մեր դատարկության մեջ այնքան հավատ կա, հույս, որ երազ արժե, երազ,