Posts

Showing posts from January, 2016

Օրացույցից ջնջվեց ևս մեկ օր

Image
Կան հասկացություններ, որոնց բնորոշումները  նույնքան անծանոթ են ու հեռու, որքան հենց հասկացություններ են, ու մենք երբեք դրանց հետ առնչություն չենք ունենում: Չէի ասի` ժամանակը ինչ-որ առումով դրանց զիջում է, բայց կամա, թե ակամա բոլորս էլ մեր ուրույն չափով հետևում ենք դրա ընթացքին, փորձում ենք կանգնեցնել, բռնել, հաճախ նաև արագություն հաղորդելու անհույս քայլեր անել: Բայց հարաբերական երևույթների շարքին է դասվում այդ առեղծվածային ժամանակը: Երբ ցանկություն ունենք` մեղմացնի, դանդաղեցնի ընթացքը` չի լսում, հույս ունենք` ակնթարթները ժամերի վերածվեն` չի օգնում:  Ժամանակը մեր մշտական ընկերն է. միշտ մեզ հետ: Երևի մեկ-մեկ մտածում է, թե ինչու է, որ այդքան երերում ենք կողմնորոշվելիս, թե ուզում ենք, որ այն արագ ընթանա, թե` ոչ: Այն կարծես անթիվ կետերից կազմված ու անվերջ կազմվող երևույթ լինի ու ամեն կետը, որ ստեղծվում է այդպիսին է այլևս` առանց փոփոխման որևէ հնարի: Դու հիմա երևի երազում ես, որ օրերը վերածվեն ամիսների ու այն, ինչ հիմա է` անէանա անցյալի մեջ, բայց կան որոշ բաներ էլ, որ նույն ճակա