Posts

Showing posts from April, 2023

Համր Թղթեր

Image
       Որոշ թղթեր այդպես էլ մնում են գրպանում` հաջողության սպասումով։ Երախտագիտության խոսքերն էլ հաճախ մնում են ծալված թղթի վրա` տեղ-տեղ ճմռթված, տեղ-տեղ՝ խունացած։ Որոշները հավերժ համր են մնում և գոլորշիանում ժամանակի մեջ։      Այդ թղթերի ու բառերի նմանությամբ էլ, հեղինակը դառնում է ստվեր` հաճախ աննկատ մնում։ Այդ մարդը հավերժ սպասում է իր աստեղային ժամին` երազելով լսել սեփական անունը։ Թերևս, այդ խոսքերն արտաբերելու ցանկությունն ավելին է, քան` հենց իրեն տրված գնահատանքը։ Հնարավոր է, որ հենց այդ է պատճառը, թե ինչու է մարդուն մնում միայն ափսոսանք գրված թղթերի համար, որոնք այդպես էլ չունեցան  հասցեատեր։      Այդ թղթերից միայն մեկն է ունենում ապրելու ու վերածնվելու հնարավորություն, իսկ մյուս թղթերը՝ մտածում են` ինչո՞վ թերացան իրենց տողերում...այնինչ, այդ մյուսը լույս դարձավ, ապրեց իր ակնթարթներն ու լիացավ, մինչդեռ՝ գրպանում մնացածները հավերժ կիսատ մնացին։      Թղթերից ավելի շատ՝ մարդիկ ծալվեցին ու խունացան, որովհետև լիարժեքությունը գնահատվելու մեջ է, բայց մի՞թե այն հաղթած` «ընտրյալ թուղթը»