Posts

Showing posts from June, 2017

Մենք՝ ժամանակի մեջ

Image
Կյանքը շարունակվում է չնայած ամեն ինչին։ Ամեն առավոտ բացվում է ճիշտ նույն կերպ , ինչպես նախորդը ․ կարծես ՝ այն մոռացած լինի ամեն բան , ինչ ` եղել է։ Օրերը , իրականում , միագույն են , պարզապես ՝ մարդիկ են դրան ց ամեն առավոտ այլ կերպ նայում։ Միևնույն վայրը , փողոցը , շենքը մեզ համար կարող են ամբողջովին այլ նշանակություն ունենալ ՝ ժամանակի մեջ ու ժամանակներ անց։ Նույնիսկ միևնույն օրը տարիների հետ այլ նշանակություն է ձեռք բերում , հաճախ նույնիսկ դառնում ամենակարևոր ։ Մենք ապրում ենք այս օրը, բայց չգիտենք, որ գուցե տարիներ անց ապրենք մեր կյանքի ամենաերջանիկ օրը։ Իրապես, ինչպես ամեն բան աշխարհի վրա, սա նույնպես՝ ունի իր հակառակ երեսը, և մեզ համար կարևոր օրը կարող է դառնալ պատահական ու սովորական մի օր ու մոռացնել տալ միևնույն երջանկությունը ․․․ անգամ ջնջվել հիշողությունից։  Ամենքս էլ հիմա մի ինչ-որ առավոտի ենք սպասում, մի ինչ-որ օրվա։ Ինչքան՝ մոտ է այդ օրը, այնքան ավելի մեծ նշանակություն է այն ձեռք բերում մեզ համար։