Posts

Showing posts from March, 2017

Բա՛րև

Image
Բա՛րև, վախենում եմ անգամ գրել այդ բառը ․ հույս ունեմ, որ ինձ չես մոռացել ։ Ես ոչ մի բան չեմ էլ կարող ասել, եթե մոռացել ես, որովհետև չեմ հիշեցրել իմ մասին, բայց դու էլ ինձ հասկացի՛ր:  Ես հավատում եմ, որ առանց հիշեցնելու էլ, դու ինձ մտապահել ես կամ գոնե չես մոռացել ու ջնջել հիշողությունից , ու այդ արել այնպես՝ կարծես ես չեմ էլ եղել։ Ես ոչ մի տեղ էլ չեմ հեռացել, ուղղակի, կյանքում լինում են պահեր, երբ քեզ չեն տեսնում, թեև դու կանգնած ես չտեսնող աչքերի առաջ, իսկ արդյոք կարելի է՞ ստիպել տեսնել մարդուն։ Թերևս՝ երբեք։ Ես հույս ունեմ, որ ստիպելու կարիք չկա, ու ինձ դու կտեսնես ․ կտեսնես քո մեջ, քո աներեր հիշողության մեջ կպահես ինձ։ Բայց երբ որոշես մոռանալ ինձ, թո՛ղ, որ ես երբեք չիմանամ։ Կարող ես չտեսնել, չմտածել, չհիշել, բայց՝ չմոռանաս։ Ես խոստանում եմ միշտ գալ քեզ մոտ, կանգնել քո առաջ, ժպտալ ու անեզր համբերությամբ սպասել՝ մինչև կտեսնես ինձ ու ընդառաջ կգաս։ Ես գիտեմ, որ ժամերն օրեր կդառնան, օրերն՝ ամիսներ, իսկ ամիսները՝ մի ողջ տարի, բայց մի՞թե հնարավոր չէ դիմանալ ամենին, արժ