Posts

Showing posts from August, 2015

Հրաշքուկ

Image
Փնտրտուքի մեջ ենք անընդհատ, Նիրհելիս լինենք, թե արթմնի, Տխուր, հավատով լի․․․հուսահատ, Րոպեներն են վազում, ու կլինի՞ Երազներին հրաժեշտ տալ, Քնից զրկվել, դեգերումի ճամփա բռնել։ Ու հենց գուցե այդ է ճիշտը․ Կորցնել միտքը, նաև սիրտը, Գտնել քունը մի այլ տեղում, Տեսնել հրաշք հեռուներում․․․ Ների՛ր նրան, թե սխալ է Եվ ամենին դեմ է, դե՜մ․․․ Քեզ մեծ սիրով ու նաև Ձեզ․․․ Ձեզ է պահում իր երազում Եվ փնտրում է հրաշքուկներ, բայցև Րոպե չունի անցկացնելու հեռուներում, Հենց այստեղ է ուզում գտնել, Րոպեներ էլ շատ է կորցրել, Անուշ-անուշ երազների շատ է սպասել, Շտապել է նա, բայց հասկացել․ Քուն կգտնի միայն այնտեղ, Ուր իրեն սիրել ու սպասել են, Կողքին եղել ու միշտ ներել, Իսկույն հրաշքուկի անվամբ կնքել, Նրան փնտրել ու գտել են․ ու փրկել են։

Ծաղիկը, որը դարձավ իմը

Image
Թե ինչպիսի գեղեցկություն են պարփակում ծաղիկներն իրենց աներևույթ հոգիներում, գիտենք շատերս, բայց որ ծաղիկների պես՝  ճիշտ նրանց նմանությամբ մարդիկ կան, մտածել ենք քչերս։ Գուցե, պարզապես, խորհելու առիթ չի եղել։ Երբ բախտ է վիճակվում զմայլվել դրանցով, զգալ թե ինչպես են ապրում իրենց բաժին հասած յուրաքանչյուր օրը, (չիմանալով, որ գուցե վերջինն է) հասկանում ես, որ գեղեցիկ ու պարզ է կյանքը։ Կյանք, որ ամենի մեջ է ․․․ մեզ շրջապատողի մեջ։ Երբ նոր կյանք է սկսվում, այն գեղեցիկ է, զարմանահրաշ ու երազային, բերում է երջանկություն, սեր է բերում։ Ու ասա՛, որ երբ առաջին անգամ գիրկդ ես առնում քեզ ժպտացող ծաղկին, կյանք ես պարուրում զույգ ձեռքերիդ մեջ։ Ծաղիկներն ապրում են, ամեն օրվա հետ փորձում փոխանցել իրենց մեջ ապաստան գտած հմայքը ․․․ դրանք ապրում են։ Ապրում են ինչպես մենք։ Ու գիտե՞ս, երևի ամեն ծաղիկ իր համարժեքն ունի ․ մեկս վարդ է՝ խնամքի կարիք ունեցող փխրուն էակ, որ սովոր է մշտական ուշադրության, ոմանք երիցուկ են՝ ամենապայքարող ծաղիկը. անգամ բազմաթիվ փորձություններից հետո, երբ ոչ մի թերթ այլևս