Posts

Showing posts from August, 2017

Որոշումների մասին․․․

Image
Իրականում , որոշում կայացնելը շատ բարդ է , իսկ ճիշտ որոշումն էլ ավելի։ Ամեն դեպքում , ինչ էլ , որ ընտրելու լինենք , մեզ մեր կասկածները հանգիստ չեն թողնի։ Ինչպե՞ս իմանալ՝ որն է ճիշտը։ Ցավոք , երբեք նախապես չենք կարող իմանալ . ճշմարտությունը   երևում է միայն որոշումից հետո , այդ ամենն իմանալով հանդերձ , մենք ամեն դեպքում փորձում ենք գտնել թվացյալ ճիշտը , բայց դա շատ դժվար է։ Լինում են պահեր , երբ չես ցանկանում որևէ որոշում կայացնել , քանի որ դա նույնքան բարդ է , որքան կյանքն ինքնին։ Կյանքում , մենք անընդհատ որոշումներ ենք կայացնում ու այդ որոշումներն էլ դառնում են մեր կյանքը։ Մենք գուցե չգիտենք , սակայն յուրաքանչյուր քայլ , որ կատարում ենք , որոշում է , մենք պարզապես անգիտակցաբար ենք գործում , քանի որ ունենք որոշակի արժեքներ ու ամրացած աշխարհայացք։ Իսկ ի՞նչ է լինում , երբ հրաժարվում ենք որոշել։ Մի՞թե կյանքն է մեր փոխարեն որոշում կայացնում։ Ո ՛ չ , երբ մենք երկմտո

Հեռուների մասին

Image
Բարև։ Մենք հաճախ ենք խոսում կամ մտածում, որ հեռվում լինելը կամ հեռավորությունն ինքնին յուրատեսակ փորձություն է։ Այդ ամենը իր գերակայությունն է ստանում միայն ու միայն իրականության մեջ։ Մենք հասկանում ենք, որ գտնվում ենք  հեռվում. հեռու, որը մեզ համար չէ,  թվում է`  թանգարան եկած այցելու լինես, ով կարող է հերթով զննել տարածքում առկա իրերն ու երևույթները, ով ինքը կարող է ընտրել, թե ինչքան ժամանակ է իրեն անհրաժեշտ յուրաքանչյուրի համար։ Բաներ կան, որոնք նրան կարող են ժամեր պահել միևնույն կետում, որոշների կողքով էլ կարող է աննկատ անցնել։ Իրականում հեռավորությունը մարդուն օժտում է հյուրի կարգավիճակով, և ինչքան էլ մեզ մեր տանը զգանք, անընհատ այցի եկող հյուրերը մեզ հանգիստ չեն տա։ Այցելուները գալիս են տագնապների, անհանգստությունների ու շատ նմանատիպ զգացողությունների տեսքով։ Չնայած այդ ամենին, մենք ապրում ենք միևնույն ժամանակը, որն ընդհանուր է աշխարհի համար, սակայն այս անգամ տարածությունն է, որ սայթաքում է շավիղից։ Բայց ժամանակն էլ օգնում է հավասարակշռության գալ ու սովորել տարածությա