Posts

Showing posts from October, 2016

Ի տարբերություն քեզ ես․․․․

Image
գիտեմ թե որոնք են մեր իրական տարբերությունները։ Ես գիտեմ՝ դու հաճախ չես ցանկանում լսել իմ մասին, տեսնել ինձ ու խոսել ինձ հետ, չես ցանկանում մտածել իմ մասին, կամ էլ թե շարժվել դեպի ինձ՝ դեպի ինձ քայլել, հաշվել իմ ու քո միջև եղած քայլերի տարբերությունը, քեզ կամ օտար եմ, ու դու արձագանքի գեթ մի նշույլ էլ ցույց չես տալիս , կամ էլ տալիս ես ու այդ արձագանքն ամենամեծ աղմուկն է լինում։ Ու հիմա, խնդրում եմ ասա՛, թե ինչքա՞ն է մեր մեջ եղած տարբերությունը։ Ժամանակի հետ հասկանալի է դառնում միայն այն, որ ոչ ես, ոչ էլ դու, ոչ մեկ աշխարհում ամեն ինչ անել, ամեն ինչին տիրապետել չի կարողանում։ Խնդրում եմ` հիշես քո ցանկությունը օրինակ թռչել կարողանալու։ Հիմա էլ գուցե շատերն ուզում են, բայց հնարավոր չէ, որովհետև նման հնարավորություն մարդուն տրված չէ։ Ինչքան էլ ուզենք մենք զույգ թևերով օժտված չենք։ Ու գուցե մեզ՝ բոլորիս միջև եղած միակ նմանությունը մարդ կոչվելն է լոկ, ոչինչ ավելին։ Զուր չեն ասում, որ այս աշխարհում մենք միակն ենք ու մեզ նման երկրորդը չկա ․ այնպես, որ իրարից ինձ ու քեզ տարբերակել

Ժպտացող Աստղեր

Image
Ի՜նչ ուրախ եմ, որ դու որոշել ես կարդալ իմ պատմությունը։ Ես քեզ դեռ չեմ տեսնում, բայց համոզված եմ, որ, հետզհետե, պատկերացնելու եմ՝ ինչ տեսք ունես։ Իսկ ես շատ սովորական աստղ եմ, չգիտեմ, թե ձեր տնից ինչպիսի տեսք ունեմ, բայց այստեղ՝ վերևում, ամեն ինչ շատ պարզ է, թեև շատերին թվում է, որ այդպես չէ։ Ես ամեն երեկո կատարում եմ այս կյանքում ու այս տիեզերքում ինձ բաժին հասած դերս, չէ՞ որ ամենքս մեր անելիքն ունենք աշխարհում, ու դու էլ՝ քոնն ունես։ Իսկ իմ անելիքը, ի՛մ սիրելի բարեկամ, մութ ու խավար երկինքը լուսավորելն է ու ես հույս ունեմ, որ իմ յուրաքանչյուր լուսարձակումը մի երջանիկ օրվա ավարտ է նախանշելու։ Կար մի ժամանակ, որ ես էլ քեզ պես մեկն էի, սովորականի պես արթնանում էի արևի գալստյան հետ ու աչուկներս փակում՝ հետևելով ամենապայծառ երկնքի շողացող լույսերին։ Այսօրվա պես հիշում եմ, որ մի օր մայրիկիս խնդրեցի պատմել երկնքի մասին, ու գիտե՞ս՝ ինչ ասաց, որ այնտեղ՝ վերևում ամեն ինչ շատ ավելի մեծ է ու գեղեցիկ ու երկինքն էլ երկրի մի մասն է ու ամեն բան վեր է բարձրանում, անգամ, եթե մենք ժպտում