Posts

Showing posts from April, 2014

Փակի՛ր աչքերդ

Image
Աչքերին նայելու համար համարձակություն է պետք։ Ու այսպես դեռ ինչքա՜ն մտքեր են դատապարտված մեռնելու՝ անգամ չծնված, իսկ ամենից հաճախ՝ չարտաբերված։ Մենք սրտի ճնշող ցավի դրդմամբ փակում ենք աչքերը` հուսալով, որ ուղի ենք գտնելու դրանց փրկելու։ Մինչդեռ աչքերի փակ լինելու ժամանակ, սիրտն ավելի ուժեղ հարված է հասցնում մեզ, ու մենք փակում ենք աչքերը։ Գիտե՞ս, լինում են պահեր, երբ գերադասում ես, որ այդ մտքերդ դուրս հորդան ամեն հնարավոր տարբերակներով։ Հորդա՞ն, այո՛, հորդան աչքերից որպես մտքի կաթիլներ։ Թո՛ղ հոգում «անձրևի», բայց սև ամպերն այդպես կուտակված չմնան։ Թո՛ղ սիրտն ուժգին շանթահարի, բայց դա նրա վերջին հարվածը լինի։ Ոտքերս անասելի ցավ են պատճառում, ասես ընդարմացել են, բայց ավելի սարսափելի է, երբ միտքդ է ընդարմանում։ Կամ էլ քեզ անհույս համարելով՝ մտքերդ լքում են քեզ, ինչպես ամենքն ու ամեն բան ․․․ Նրանք տրվում են քամու հոսքին և հեռանում առանց ետ նայելու, իսկ դու՞, իսկ դու՞։ Դե էլ ի՞նչ դու ․․․ դու ստանում ես ամենաանաղմուկ, անբացատրելի ու ամենաանկնատ հարվածը՝ ուղիղ սրտիդ մեջ։ Ի՞նչ ես կա

Ամենապայծառ աստղն այսօր այդպես էլ չերևաց․․․

Image
Ամենապայծառ աստղն այսօր այդպես էլ չերևաց ․․․ Ու թեպետ աչքերս հիմա էլ են փնտրում՝ դեռ չկա։ Իսկ պատուհանից այն կողմ լույսերն անհամար են և բնավ էլ կարիք չունեն առավել պայծառանալու։ Այնտեղ՝ դրսում, ամեն բան համաչափ էր, բայց ես չէի էլ ենթադրում՝ միայն ես եմ նկատել նրա բացակայությունը։ Ու, միանգամայն, պարզ է դառնում, որ ամենքս էլ փնտրում ենք, հիանում, սպասում, հեռանում ու կորցնում։ Մենք փնտրում ենք այն լույսը, որ հուլիսյան ոչ մի արև ի վիճակի չէ մեզ տալու, փնտրում ենք այն աստղը, որ ամենապարզ երկնքում այլևս չկա ու մենք նորից ենք մոռանում, որովհետև համակերպվում ենք համակերպվել։    Ու ամենապարզ ու աստղազարդ երկինքներին փոխարինելու են գալիս լուրթ ու անամպները, արևն իբրև օրհնություն իրենց սրտում ամփոփած  ցերեկները։ Մենք, հետզհետե, դադարում ենք որոնել այն ամենապայծառ աստղը՝ մտածելով, որ երբեք էլ չի երևալու։ Այնքան անձնազոհ չենք, որ նվիրենք ժամանակը, «վատնենք» սպասելու համար (մինչդեռ սա թվացյալ զգացում է ․ չեմ ուզում հավատալ, թե անվերջ թվացող սպասումը վատնում է)։ Մի գեղեցիկ օր, երբ այ