Posts

Showing posts from July, 2014

Երևի

Image
Ես մտածեցի ու հասկացա, որ չեմ հասկանում կամ հրաժարվում եմ հասկանալ, թե ինչու չենք կարողանում արտահայտել, դուրս հանել ամենն , ինչ մեր մեջ է։ Հաճախ մեր ներսում կուտակվածը տակնուվրա է անում մեզ, սպանում՝ վերածնվելու աստիճան հաճելի կերպով։ Ահա, բարեկա ՛ մս, իմ մեջ, իմ էության մեջ ամփոփվում է այն ամենն, ինչով ես ապրում ու շնչում եմ։ Այն մե՛կ դաժանորեն ծնկի է բերում, մե՛կ էլ թևեր տալիս ու թռցնում վեր, շա՜տ հեռուներ։ Աներևույթ հեռուներում գուցեև իջնելու առիթ չլինի։ Ու ես մտածում եմ վախի մասին։ Այն վախի, որ ինձ դեռ կարող է սպասել այնտեղ, ուր կտանի թռիչքը։ Բայց այդ վախից ավելի հզոր վախ էլ կա ․ վախ, որ ինձ այլևս անծանոթ կմնան հեռուները, այնտեղ՝ ուր կհասցնեիր դու։ Երկրի վրա ամեն բան առավել դժվար է թվում, քան երկնքում, բայց իրականում առավել հեշտ է կանգնել զույգ ոտքերի վրա և ոչ թռչել քեզ տրված  թևերով, որոնք քեզ անհայտ ուղղությամբ են տանում։ Ու մենք մոլորության մեջ ենք ․ մե՛րթ փախչել ենք ուզում մեզնից, մե՛րթ ընդմիշտ մնալ։ Իրականում, այն՝ ինչ մեր ներսում է հիմա, այն է՝ ինչ մենք վախե

Ապրել հանուն ․․․

Image
Եթե կան մարդիկ հանուն որոնց արժի ապրել՝ չնայած ամեն ինչի, ուրեմն կա երջանկություն ու արժի սիրել կյանքը։ Հիմա, երբ մարդիկ ամենից քիչ են մտորում կյանքը սիրելու և գնահատելու մասին, որոշ երազողներ իրենց հոգու հեռու խորքերում պահում են կյանքը երջանիկ ապրելու և դրան ընդմիշտ հիասքանչ անվամբ կնքելու մասին։ Ահա սա է մերօրյա երազը, երբ քայլ առ քայլ վախենում ես կորցնել հիասքանչ կյանքը, հիասքանչը կյանքում։ Ինչպես միշտ ենք իրար հետ խոսում, հարցնում, պատասխանում կամ էլ լռում, բարեկա՛մս, հիմա էլ եմ ուզում հարցնել քեզ, թե որոնու՞մ ես արդյոք հիասքանչը։ Ու թե որոնում ես, գտե՞լ ես արդյոք, թե՞ կորցրել ես հիասքանչը՝ հիասքանչի որոնումներում։ Չգիտեմ, բարեկա՛մս, հուսամ դու արդեն գտել կամ էլ որոնում ես ու անում ես այդ ամենը գտնելու հաստատուն մտքով։ Քո աչքերում անծայր ու լուսավոր արահետ է ․․․ կյանքն է, գիտե՞ս։ Ու մարդիկ կորցնում են իրենց այդ արահետում, կորցնում եմ միմյանց, որոնում են իրենց, որոնում միմյանց, նաև գտնում են, բայց վախենում են կորցնել այն հիասքանչը, որ կյանք է տալիս իրենց։ Մարդ ամեն

Բարև...

Image
Բարև ․․․ թվում է, թե գրում եմ երկար ժամանակ նամակի սպասած ու այդպես էլ չստացած անկուշտ ընթերցողի պես։ Ընթերցողի, որ կարծեք թե ինքը պետք է պատասխան գրողը լիներ, մինչդեռ, ինքն է գրում՝ չիմանալով թե՞ արդյոք պատասխան ակնկալի՞։             Բայց ես գրում եմ քեզ, ի՛մ բարեկամ, ու գրում՝ հեռուներում աներևութացող ստվերդ տեսնելու հույսով։ Ես գիտեմ, որ քո հոգում գուցե իր գերիշխանությունն է հաստատել անիմացությունը, ճանապարհների անվերջանալի սահմանները անհուսության հաստատուն դրոշմակնիքն են թողել հույսերիդ վրա, բայցև հավատում եմ քո կարող եսին։ Մենք իրար ճանաչում ենք, գիտե՞ս։ Ինքն անընդհատ խոսում է հետս ու պատմում քո՝ գուցե երազներում  թաքցրած մտքերի մասին։ Ես գիտեմ, որ նա քո մեջ միշտ ապրելու է, կլինի քո կողքին, թեկուզ եթե թվա, թե մենակ ես։ Ես իմ մի մասն եմ տվել նրան, իմ խնդրանքը միշտ քո կողքին մնալու, որ դու երբեք չճաշակես միայնության զգացումը։             Հիմա քեզ եմ ուղարկում, քո հասցեով եմ ուղարկում իմ նամակը, որում բացակայում է հետադարձ հասցեն։ Գիտեմ՝ գուցե անհասկանալի թվա, բայց դրանում