Posts

Showing posts from July, 2015

C'est la vie

Image
Ցավոք սրտի մարդկային հոգիների բանական լինելու շնորհը հաճախ նաև վնաս է հասցնում: Ինչի՞ են հասցնում մեզ մեր մտքերը...ու՞ր են տանում դրանք: Ու թե այսօր մեզ որևէ բան ի զորու է սասանել, ապա միայն մտքերը մեր: Ի՞նչ է սպասելու հետագայում, մի՞թե ջախջախում է նախասահմանված: Ոչ-ոչ, եթե համոզմունք կա, թե մեզ սպասում է հետագան, ապա պետք է և կարող լինենք ինքներս նախասահմանել: Նախասահմանենք ուժ, նախասահմանենք կորով, հավատով լի հոգի նախասահմանենք ու ապրենք կյանքը...այս կյանքը: Մեկս վազում է հոսանքի ուղղությամբ, մյուսս՝ տակավին հակառակ, մեկն էլ համոզված է, թե ուրիշ ճանապարհներ պիտի փնտրվեն: Ոմանք սեր են փնտրում, որոշներինը հատնել է անընդհատ արտահոսքից, ուրիշները ստացել են ու ցավոք կորցրել արժեքը: Սա է կյանքը: Մարդ կա հավատն է կորցրել, թվում է՝ մարդ էլ կա, որի մեջ պատսպարված հավատի սահմաններն են անպարագիծ ու բավական են մինչև չորոշված վերջը: Դու ժպտում ես խնդիրների կույտի միջից, ես՝ հեռվում եմ թաքցնում ինձ, մոռացության մատնում ժպիտը, նա՝ մե'րթ  այս, մե'րթ այն: Ու մենք կերտում ենք կյանքը: