Posts

Showing posts from September, 2018

Կորուսյալ հույսեր

Image
Դժվարության դեմ մարդիկ պայքարում են , հնարավոր ու անհնար թվացող միջոցներ փնտրում . հաճախ գտնում , ավելի հաճախ ` հուսահատության մատնվում։ Անկախ ամենից , թե որ տարբերակն է մեզ բաժին հասնում , անընդհատ փորձում ենք հասկանալ ` ինչու՞ են դրանք ի հայտ գալիս ու իրենց գերիշխանությունը հաստատում մեր անպատրաստ էության մեջ։ Ինչքան ավելի ենք ճանաչում աշխարհը , այնքան անըմբռնելի է դառնում դրա տրամաբանությունը ։ Հաճախ ենք հավատացել , որ ինքներս ենք օժտված ամեն բան բարդացնելու շնորհով , սակայն ես դադարել եմ հավատալ այդ ամենին , երբ փոքրիկ մանկան ծով աչքերում տեսել եմ հոր պատկերը . պատկեր , որն իրեն այլևս տրված չէ տեսնելու։ Ես նաև տեսել եմ հոր , ով իր երեխայի հետ դարձել է մանուկ , երեխա , որն արդեն վաղուց մանուկ չէ։ Ես տեսել եմ այդ մարդու ցավն իր ժպիտի մեջ։ Ու նաև տեսել նրանց տարօրինակ ու վախով նայող աչքեր։ Տեսել եմ իր կյանքի վերջին վայրկյաններն ապրող մարդու ափսոսանքով լի աչքեր