Posts

Showing posts from 2019

Անունդ տամ

Image
      Չգիտես, թե ինչու` ես սիրում եմ մարդկանց իրենց ամբողջական անունով դիմել` առանց կրճատումների, հարմարեցումների, արտաբերական աղավաղումների։ Երևի թե, երբ մարդուն կոչում եմ անունով, դիմում եմ նրան ամբողջությամբ, ցանկանում, որ այնքան պարզ ու բաց լինի պատասխանը, որքան անունն է։ Ես այդպիսով ընկալում եմ մարդկանց ամբողջությամբ` հավատալով, որ նրանք ինձ թույլ են տալիս իրենց ճանաչել. ամեն տառն ու վանկը, ամեն բաղաձայնն ու ձայնավորը։ Ես վստահ եմ, որ եթե անգամ լինի այնպես, որ մի քանիսը չարտաբերեմ, կնեղացնեմ այն բոլոր հատկանիշները, որոնք հենց այդ տառերի տակ են թաքնված։      Եղել են դեպքեր, երբ ես ամեն դեպքում զոհել եմ տառերից որոշներին...նույնիսկ կեսին ու ինձ այնքան տարօրինակ է թվացել այդ ակնթարթը, այնքա՜ն խորթ, կարծես` ես այդ մարդուն (հասցեատիրոջը) չեմ ճանաչում։        Գիտեմ` անհեթեթ է թվում, բայց չէ՞ որ ես քեզ (իմ ընթերցող) սիրում եմ  քո ամբողջականության համար։ Նույնիսկ հատկանիշները, որոնք անվան փոխարեն վերագրում ենք դիմացինին, էլի կիսատ են, որովհետև վաղուց արդեն պատկանել են ուրիշներին ո

Անիմացության ուղին

Image
       Ինչքա՜ն անհեթեթ ապրումներ ենք ունեցել ինչ-որ անծանոթ ու անհայտ տեղ գնալիս։ Մենք անհանգստացել ու հուզվել ենք, որովհետև այն ինչ անհայտ է, միևնույն ժամանակ նաև վախեցնող է։ Եվ ինչքա՜ն  է մեզ ուրախացրել ճանապարհին հանդիպած ցանկացած փոքր ու նույնիսկ չնչին հուշումը. մի ինչ-որ շենք կամ անվանում։ Ինչու՞, որովհետև մարդն այդպիսին է, չի կարող իրեն չդատապարտել սպասման ու միևնույն ժամանակ չվախենալ արդյունքից։ Այն ինչ մեզ ծանոթ չէ, չի կարող լուսավոր ու օգտակար լինել, մտածում ենք մենք ու նախընտրում մեզ ծանոթ ճամփան, բայցև ավելի բարդ է, երբ ժամանակն ինքն է մեզ սպասեցնում ու մեզ թողնում առանց ընտրության։ Մենք ընտրում ենք չընտրել, որովհետև գիտենք, որ վաղ թե ուշ մենք գնալու ենք անիմացության ճամփով, առանց ենթադրելու, թե ուր ենք գնում։       Ես չգիտեմ` իրականում մեզ համար ավելի բարդ ու վախեցնող ճանապարհն է, թե ուղենիշը։ Հավանաբար վերջինը, քանի որ մեր անընդհատ տագնապները վերջնարդյունքի հետ են կապված։ Մենք վախենում ենք, որովհետև կյանքը բազմաթիվ անգամներ չէ, որ հնարավորություններ է տալիս, երբեք

Միրաժ

Image
Ես ամեն օր քեզ հետ հանդիպման եմ գալիս, չնայած գիտեմ, որ չեմ տեսնելու։ Քեզ փնտրում եմ հայացքների մեջ, ու միանգամից հայացքս կտրում ինձ հանդիպած օտարությունից։ Քո անգամ խոժոռ հայացքի ջերմությունը չեմ գտնի գեթ մեկ ժպտացող դեմքի վրա։ Հենց դա է պատճառը, որ քեզ հանդիպում եմ աչքերս փակ։ Այդ մեկ պահն անգամ հավերժ երանություն է թվում, ու աչքերս միշտ փակ են ցանկանում մնալ։ Տեսնում եմ քո պատկերը, որ միշտ մտքում եմ պահում ու ինձ թվում է` դու էլ ես նայում ինձ` քո աչքերով։ Այդ պահն այնքան իրական ու երջանիկ է թվում, որ անգամ հավերժությանն եմ ծանոթ դառնում...քո աչքերն ու իմ տեսիլքը մի անհավանական հավերժության մեջ։ Քեզ ամեն օր ընդառաջ եմ գալիս և ամեն քայլը անապատում միրաժ տեսնողի քայլի է նմանվում, թվում է, թե կաս, բայց դեռևս չպիտի հավատամ տեսածիս ու քայլերս ավելի ու ավելի խորն են գնում, փորձում խորտակել։ Այդժամ անգամ քո մտացածին պատկերի համար իմ ուժերն անթիվ են դառնում, և փոքրիկ քայլերին փոխարինում են վազքի ճիգերը։ Նույնիսկ եթե երկու ոտքերն անզոր են թվում, ու զույգ ձեռքերը իրենց անուժ հետքերն են