Posts

Showing posts from 2024

Անծանոթ եսեր

Image
    Լինում է չէ՞, որ բառն անընդհատ կրկնում ես և այն դառնում է խորթ ու անճանաչելի. կարծես` առաջին անգամ ես արտաբերում կամ լսում։ Մեկ-մեկ զարմանում ես, որ անըդհատ գործածել, բայց երբեք խորթություն չես զգացել։      Հաճախ նույնը պատահում է նաև մարդկանց դեպքում. ժամանակի հետ, դառնում են խորթ, անճանաչելի... կարծես` առաջին անգամ տեսնես։ Գիտակցման պահին, գեթ մի ակնթարթ վախենում ես ու քարանում, անցած ճանապարհով մտովի ետ ես գնում ու սկզբնակետին հասնում։    Եթե բառի դեպքում զարմանքը տևում է րոպեներ ու մոռացվում մտքերի անընդհատ հոսքից, ապա մարդկանց պարագայում` զգում ես ափսոսանք։    Ճշմարիտ է, որ մարդիկ մշտապես չեն կարող պահպանել իրենց ներկայության չափաքանակը մեր կյանքում, չէ՞ որ կյանքի օրենքներից մեկն էլ մշտական շրջապտույտի մեջ ապրելն է։ Մարդիկ այս կամ այն կանգառ կարող են գալ քեզ հետ և մի օր էլ` իջնել այլ կանգառում. ասես` բնակության հասցեն են փոխել կամ` պայմանավորվածություն ունեն այլ վայրում։      Նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ թվում է թե կյանքը նույնն է, ու ոչինչ չի փոխվում, այն ժամանակ, երբ մեզ փո

Կյանքը ցուցափեղկում

Image
     Illustration by R. Kikuo Johnson      Չեմ մտաբերում, թե վերջին անգամ, երբ եմ գրիչը ձեռքս վերցրել ինչ-որ բան գրելու համար։ Կարծես` գրիչը կյանք լինի` երկար ժամանակ մի կողմ դրված ու անշարժ, իսկ դու փորձում ես ձեռքդ վերցնել այն, որ գործածես։      Տարիների հետ, ավելի ու ավելի է մեծանում տպավորությունը, թե անէ հետևող ենք կյանքին։ Թվում է, թե կյանքը ֆիլմ կամ ներկայացում է, որն առջևդ է, իսկ դու նայում ես քո տեսադաշտից։      Սարսափելի զգացողություն է «հարմարվելը». հարմարվում ենք հետևորդի մշտական կարգավիճակին, փորձում գուշակություններ անել, թե ինչ կլինի հետո։ Վերջինը, պարզապես, որ միտքը մնա արթուն։ Երևի։      Կյանքն իսկապե՞ս թատրոն է, իսկ մարդիկ` դերասաններ։      Եթե թատրոնում բաղձալի դերի համար պետք է պայքարել, ապա` կյանքում յուրաքանչյուրն իր բաժին դերն ունի։ Չնայած` ամեն մարդ իր կյանքի գլխավոր դերում է, նրա դերը, անտաղանդ սցենարիստի շնորհիվ, թվում է էպիզոդիկ ու դատապարտվում մոռացության։      Կուլիսները փակվում են, և խաղը վերջանում է։      Արդյոք կյանքում կա՞ն կուլիսներ, թե՞` մարդն է մնում