Posts

Showing posts from November, 2017

Անձրևից հետո

Image
Ինչքան էլ չսիրենք անձրևն ու իր հետ բերած սառնությունը, մեկ է` այն օժտված է յուրահատուկ կարողությամբ։ Յուրաքանչյուր աձրևից հետո, երբ մաքրվում է ամեն ինչ, ու  երկինքը նույնպես, կարծես նոր օր է բացվում. մենք անհասկանալի լավատեսությամբ ենք լցվում, մեզ թվում է` կարող ենք նորից ապրել, ապրել չապրածը ու եթե անգամ շատ ուզենանք` կարող ենք վերապրել որոշ պահեր։ Այս ամենն իր գերակայությունն է ստանում աշնանը, երբ թաց կամ խոնավ գետնի վրա իրենց լավագույն ձևով, տեսքով ու մաքրությամբ նշմարվում են տերևները։ Նայելով դրանց ջինջ դեղնակարմրությանը` մենք, կամա թե ակամա, ժպտում ենք՝ կարծես՝ արևն է իր դեղին շողերը գցել մեզ վրա և մեր այտերն են կարմիր։ Բայց արևի շողերն իրականում չկան, դրանք չեն կարող երևալ, որովհետև երկինքը միշտ չէ, որ պարզ է, մենք գուցե չտեսնենք՝ մառախուղի գերիշխանության պատճառով։ Նայելով հեռուն, որն իրականում անհայտ է` մենք ցանկանում ենք տեսնել ու, մեր քայլերն արագացնելով, հասնել դեպի անտեսանելին։ Մենք հավատում ենք, որ մեզ է սպասում այն, ինչը` ցանկանում ենք։ Բայց անձրևն անկանխատեսելի է