Posts

Showing posts from February, 2015

Պարզ բարդություն

Image
Պարզ է... Այսքա՜ն պարզերը դեռ այսքա՜ն բարդ չեն եղել, Ու մեր մտքերը դեռ այդքա՜ն ցավոտ, Դեռ այդքա՜ն ներող, երբեք չեն եղել, Ու ես խորհում եմ, թե՞ եղել ենք մենք: Բարդ են... Մեր բոլոր քայլերը, տե'ս այնքա՜ն բարդ են, Ու մեր մտքերի քայլերը անգամ բարդ են ավելի: Ու մեր սրտերի զարկերը անգամ սառն են ավելի, Ու Ձեր երկուսի այդ բարդությունը բարդից ավելի: Սիրտս է... Այն միշտ ասում է, թե մեր մեջ չկան հեռուներ, Չկան լուռ բայցեր ու նույնիսկ չկան մտքեր բարդ, Կան հավատացող ու մեր մեջ ապրող լույսեր Առաջ վախից խամրած, հիմա ուժգին վառվող լույսեր բարդ: Բայցեր... Ու թեև չկաք դուք այդքա՜ն հուսացող մեր սրտերի մեջ, Կաք դուք, անխոս, հուսալքված, հույսից փախչող աշխարհում: Ու աշխարհը այդ, համառորեն սողոսկել է փորձում մեր մեջ, Ու մեր սիրտը, մեր պարզ սիրտը հիմա անքան բարդ է թվում: Թվում է... Թվում է կորցնում ենք ամենը, ամենն ինչ կար ու և չկար, Ամենն ինչ կա ու ապրում է մեր սրտերում, հոգիներում ու մտքերում: Ամենն ինչ փնտրել ու գտել էի

Լույսի սպասելիս

Image
Դեռ գիշեր է...մու՜թ գիշեր: Այս մութ աշխարհի անկյուններից մեկում կա ինչ-որ մեկը, որ իր լույսին է սպասում: Չէ, ինչու՞ ինչ-որ մեկը. բոլորս էլ սպասում ենք մեր լույսին: Գիտե՞ս՝ ինչ էի մտածում. սպասու՞մ ենք, թե՞ փնտրում էլ: Երևի չենք փնտրում: Կամ շատ ենք փնտրել ու ուժասպառ ենք, կամ էլ կարծում ենք, որ ժամանակն է իր հետ բերում լույսը: Մենք այնքա՜ն տարբեր ենք իրարից ու այնքա՜ն նման միաժամանակ: Ես մտածում էի, թե մենք ինչքանով ենք պատրաստ փոխել մեր կայացած եսի կողմերից գոնե գեթ մեկը հանուն մեկ մեկու: Առաջ ես մտածում էի՝ պատրաստ չլինել նշանակում է չկարևորել, ընդհուպ չսիրել, իսկ հիմա ես չգիտեմ՝ որն է ճիշտը: Գու՞ցե էլ չեմ ցանկանում իմանալ: Մենք բոլորս էլ մեր լույսին ենք սպասում, լույսի ժամանմանը՝ նախկին անիմացությամբ: Ես սիրում եմ խոսել նրա մասին, շեշտել, թե ինչքա՜ն եմ հավատում գոյությանը, և թե ինչքա՜ն է համոզված սիրտս, որ այն ինձ մոտ է շտապում: Դուք գուցե նույն սպասումն եք կրում Ձեր մեջ, բայց չեք ցանկանում խոսել ու ես մտածում եմ՝ գուցե Ձեզ այն ավելի է պետք, գուցե ամենը ինչի կարիքն ունեք հե