Posts

Showing posts from August, 2014

Առանց ժամանակի ու ժամանակի հետ

Image
Ահա և վերջ ․․․ ավարտվեց ժամանակը։ Էլ չկա ժամանակ ոչնչի համար։ Չկա ժամանակ, որ գտնենք, որ արարենք, փնտրենք ու այն չկա նույնիսկ, որպեսզի կորցնենք։ Եվ ես զարմանում եմ այն ժամանակի համար, որ տրվել է այս ասելիքի համար։ Կարծես թե արևին շատ մոտ եմ նստած, բայց գիտեմ, որ այն գնալով հեռանում է՝ իր հետ տանելով երկուսիս բարեկամին։ Եթե ժամանակը կարողանա՜ր սպասել ․․․ հիմա՛, երբ հնարավորություն եմ ստացել տեսնելու անտեսանելին, աչքերս կորցրել են տեսանելին՝ ժամանակը։ Քամին էլ վազում է, գուցե վերջինիս ետևից։ Բայց ինչքա՜ն սառնություն է մտցրել մեր մեջ։ Ես վախենում եմ, թե այդպես էլ կմնա ամեն ինչ ․․․ թեև այն, ինչ չի երևում, դեռևս ապահով է ․ մեր հոգին դեռ չի ճաշակել ցուրտը։ Ու ես խնդրում եմ, որ հեռացած արևը երբեք չտանի այն արևներին, որոնք մեր մեջ են։ Թվում է, որ արևածագը կորցնելուց հետո, մենք ահա՛ կկորցնենք մայրամուտը։ Հիշում եմ՝ ոչ վաղ անցյալում, ինչպես էի սարսռում, թեև կասկածում եմ, թե այսօրվա քամին որևէ առնչություն ունի։ Ո՛չ, իմ սիրելի՛ ու անդավաճա՛ն ընկեր, ես չեմ հոգնի անվերջ դողալ, թե իմանա