Posts

Showing posts from June, 2016

Անբացատրելին

Image
Իրականում գոյություն ունեն այնպիսի բաներ, որոնք բառերով չես ասի, չես նկարագրի ու չես զգա անպես, ինչպես առանց խոսքերի կզգայիր: Շատ եմ մտածել` ինչ եմ ասելու քեզ, բայց ամեն անգամ միտքս լռել է. գուցե, որովհետև ինքն էլ է արդեն անզոր ու ուժասպառ: Բայց ա՜խր ինչպե՞ս քեզ հասցնեմ զգացածս, եթե միակ հնարավոր ուղին բառերն են…իրար տեղ ու հերթ չվող տառերը: Նրանք կուտակվել են ճանապարհի մի կողմում ու անվերջ թվացող հերթի մեջ են մխրճվել. տեսնես` երբ են մյուս կողմ հասնելու: Ես էլ չգիտեմ ու ցավոք սրտի չգիտես և դու… Ամեն անգամ աչքերս փակելիս զգում եմ այն, ինչը չեմ կարողանում ասել ու ինչը, հուսով եմ` դու լսում ես: Գուցե ասածս տարօրինակ համարես, բայց այդ ամենը ես համեմատում եմ բնության գրկում շնչահեղձ եղող մարդու, այգում թոշնող ծաղկի ու տաք վառարանի վրա սառչող թեյի հետ: Տեսնես` ինչպես կարող է ամեն բան այդքան հակասական լինել: Ինչպե՞ս կարող է գեղեցիկը ստվեր գցել իր շրջակայքի վրա, բարին չարության հանդիպել, ինչպե՞ս է, որ լուսավոր օրերին կհաջորդի գիշերը, ինչպե՞ս կարող է հույսը մի գեղեցիկ օր հեռանալ ու թո