Posts

Showing posts from March, 2013

Может...

Image
Время - убежище следов Что делать и почему? ...Уйти или остаться? Может исчезнуть, хотя бы на несколько секунд...?Нету ответа всему этому. Он не особой себе робостью  прячется от нас...Где он? Может очень далеко? А может с нами, внутри нас? Может быть!!! Чувствуешь, ту "нерешительную" иголку, которая застряла в твоей душе. Уйти и дать время самому (и речь идет не только о себе),а что если дать тем, которые нуждаются? Дать всем! Это поможет видеть вещи в своих реальных местах , может простота действий даст решение всем вопросом, которые когда-то казались сложными, как математические задачи. Так сложно решить жизненные задачи, не всегда формулы доведут к правильному ответу. Может все мы начнем думать о решении, и предоставим им должное время. Может, может, я тут много говорю может...А может все таки не может, но уж нет! Если все же может, ты не позволишь сказать им СТОП ИГРА! Играй до конца...Не бойся проиграть, потому что все проигрыши только делают, что помогают добиться

~Հրաշքուկ արժանավորների ճանապարհին~

Image
~Հրաշքուկ արժանավորների ճանապարհին~ Բա՜րև, ընթերցո՛ղ, ինչպե՞ս ես: Քեզ շատ եմ պարտական. ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ իմ կողքին ես :) Շատ էի ուզում նոր բան գրել, թեև շատ ժամանակ չունեմ, պետք է դասի շտապեմ, բայց մինչև չգրեմ, չեմ հանգստանա :)))) Գիտես ի՞նչն է հետաքրքիր՝ ինձ թվում է, թե "Հրաշքուկ" բլոգի ամեն նյութ նամակ է քեզ: Չգիտեմ, երկխոսություն՝ մեկ - մեկ մենախոսություն...թեև գիտեմ լռությունն էլ խոսուն է...մենախոսություն ժամանակ հոգևոր երկխոսությունը զգում եմ, այնպես, որ շնորհակալության ժպիտ կա ամեն նյութի մեջ, ամեն տողի...  Մի քիչ տխրություն կա, չգիտեմ ինչու...խառնաշփոթ է ու պարզ դատարկություն...այդ ամենը լրացնում է պատուհանից դուրս նայող հայացքը, շուտ-շուտ աչքը ժամացույցին գցելը, իրար հաջորդող երգերը, որոնք կամա, թե ակամա քո մասին են պատմում: Ու մտքերը.վերջերս շատ հանգամանքներ կարող են ստիպել, որ ցանականանք փոխվել, որովհետև այն ինչ էինք չօգնեց մարդկանց, որ ճանաչեն ու գնահատեն մեզ, բայց հավատացած եղե՛ք, փոխվել պետք չէ, դուք այն եք ինչ կաք...Մի անգամ ասացի &quo

Տակնուվրա

Image
Լինում են չէ՞, այնպիսի պահեր, երբ ձեզ ուղղակի չեք զգում: Երբ ապրում եք, հասկանալով, որ ամեն ինչ նորմալ է, բայց ոչինչ էլ նորմալ չէ...Երբ չունեք խնդիրներ, բայց տառապում եք այդ խնդիրների պատճառով, երբ չունեք տխրելու պատճառ, բայց տառապում եք այդ պատճառների բացակա ներկայությունից...Աշխարհ, որտեղ ընկերությունը բնավ էլ ընկերություն չէ, նվիրվածությունը բնավ էլ նվիրվածության հատկանիշ չէ, և պատկերացրեք, որ պահպանման ժամկետ ունի...Երբ սրտացավությունը տեսե՛ք թե ավեորդ է...իսկ, երբ դու ես դրա կարիքն ունենում բոլոր հանգամանքներն ու զգացողությունները լքում են բեմը, դառնում ստվերում, նույնիսկ հետնաբեմում իրենց տեղը չապահոված "ոչինչ"...Երբ քեզ թվում է ` շատերը կան, հասկանում ես, որ ոչ ոք էլ չկա, գուցեև չարաչար սխալվում էիր, երբ մտածում էիր, թե կային...կարիքի դեպքում միայն հայելու առաջ կանգնի՛ր ու վե՛րջ: Երբ չափազանց բարձր են ամենի համար քո իսկ սահմանած նիշերը, բայց սահմանելու կարիք էլ չկար, որովհետև այդ նիշերը գու՞ցե չեն մտահոգվում քո սահմանածով ու անհասանելի պչրուհու պես վանում են բոլորին:

Անձրևի շողերը...

Image
 Պատուհան... Իսկ ի՞նչ կա պատուհաններից այն կողմ, ի՞նչ: Պատուհաններ, որոնց միակ բարեկամն արդեն՝ իրենց մշտապես այդքան պինդ գգվող կաթիլներն են` անձրևի կաթիլները:  Արդյո՞ք արև կա...արև, որ կարողանա խլել կաթիլներն ու նրանց հետքերը թողնի միայն: Ի՞սկ ի՞նչ, եթե լուսամուտներից ներս արևի կարիք կա...ջերմության...ի՞սկ գուցե լուսամուտները իրենց հին ու բարի կաթիլ բարեկամներին են կարոտ ու բնավ ել պայծառ ջերմության կարիք չունեն կամ չեն ուզում ունենալ..Ի՞սկ եթե հակառակը` գուցե կաթիլներն աներեսի պես ներխուժել են ներս, իսկ դրսի կեղեքիչ արևն արդեն անզոր է վերջ տալու նրանց` ներսում հաստատած գերիշխանությանը, իսկ ի՞նչ այդ դեպքում...ի՞նչ անել...Սպասե՞լ, թե՞ վազել ու ստիպել, որ արևի անհագ ու անկուշտ ճառագայթները կլանեն այն ցուրտն ու խոնավությունը, որ իրենց անխնա ու դաժան դրոշմակնիքն են թողել վրադ...ի՞նչ եթե դրանից հետո կրկին կաթիլներ ցանկանաս` անձրևի կաթիլներ...Ամեն դեպքում, թո՛ղ թագավորի լիահուսությունը, ու մեր արևի ժամանակ, իրական արև ունենանք, անձրևի ժամանակ իրական անձրև...