Posts

Showing posts from March, 2022

Կյանքը՝ Մետրո

Image
     Մետրոներից միշտ խուսափել եմ։ Կյանքիս 27 տարիների ընթացքում  մատների վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ եմ օգտվել արագընթաց ստորգետնյա փոխադրամիջոցից։ Պատճառն, իհարկե, միայն խուսափելու մեջ չէր, պարզապես, օգտվելու շատ հնարավորություններ ու առիթներ չկային։ Վերջին ամիսների ընթացքում ավելի շատ եմ առնչվել, քան ողջ գիտակցական կյանքում։       Ի՞նչ է մետրոն․ շտապող մարդիկ ու անծայրածիր շարժասանդուղքներ․․․այդ շարժասանդուղքներից մեկի վրա կանգնած էլ, մտածեցի․  « մի՞թե կյանքը մետրո չէ » ․ բազմաթիվ մարդիկ ճանապարհիդ, որ գնում են տարբեր ուղղություններով․․․շտապող մարդիկ, որ կյանքի ընթացքը անընդհատ արագացնել են ուզում ու հապճեպ քայլերով առաջ են անցնում քեզնից, կարծես վստահ են՝ իրենց ինչ է սպասելու․․․մարդիկ, որոնք քեզ պես սպասում են դրա ընթացքին․ նրանցից ոմանք՝ քո դիմաց կանգնած, ոմանք՝ մեջքիդ ետևում։ Որոշներին միայն մեջքից էլ ճանաչում ես ընթացքում։       Քո շարժասանդուղքը թվում է անեզր․ դու չգիտես՝ երբ կերևա լույսը դրա վերջում, և ուր կտանի այն քեզ։ Մինչ դու քո լույսն ես փնտրում, նկատում ես մարդկանց