Posts

Showing posts from April, 2013

Անմեղ մեղավորներ

Image
21-րդ դար: Դար, երբ բոլորը իջնում են մարդկային հարաբերությունների աղոտ հորձանուտի աստիճաններով, ընդ որում շատ արագ ու հաստատուն քայլերով: Իսկ վատագույնն այն է, որ հրաժարվողները քարկոծվում են և ստիպված լինում անցնելու ուղի, որ դժվար է և անարդար: Ինչու՞: Մի՞թե այդ ամենը պատճառ չի դառնում, որ հրաժարվողների քանակը սակավ լինի: Արդի ժամանակները թելադրում են, որ բոլորը լինեն պարփակված, իրենց խեղդեն սեփական Ես-ի և դրա շուրջ ծավալվածի մեջ: Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր չեն կարող լինել արդի ժամանակների սպասավորը, ովքեր սեփական` ավելի բարդ ու դաժան, խճճված ու անլուծելի արդիությունը փորձում են լուծել ուրիշների դժվարություններին զուգընթաց, պարզապես կարևորելով մարդկանց, կարևորելով նրանց ներկայությունը, նրանց ժպիտի մշտական առկայությունը: Ի՞նչ անեն, եթե չեն ցանկանում հրաժարվել ուրիշներից, եթե չեն կարող լինել քար ու անտարբեր: Շատերին կարող է թվալ, թե նրանց համար հեշտ է, եթե խոսում են ամեն հարցի լուծելիութան մասին, ուրեմն խնդիր չեն կարող ունենալ, բայց ախր չարաչար սխալվում են: Նման մարդիկ է, որ ամեն

Твой свет

Image
Включи свет, включи твой свет… А то костер, который горел в твоем  душе Уже погас, его уж нет. Ты ведь силен, все быть может лучше. И так иди, веди себя к победе. Ты так силен, я тебе верю, Борись со всякой трудностью, Бери свой факел и стремись к цели. Иди, вот твой путь, В душе осколки боли и радости Превратили тебя в стремительного война, Ну так, двери уже открыты, иди И ты должен, знаешь – должен? Лишь потому - эта победа будет не только твоей, Она ведь путь к счастью, к счастью тем, которых Ты так безумно называешь МОИ… А ведь тогда, лишь можешь Своим светом и факелом вернуть свет В глазах …в глазах моих…                                                                                                        24.08.12 NNN

Սարերում էլ կյանք կա

Image
Սարերում էլ կյանք կա… Ակամա հիշեցի այն ներկայացման վերնագիրը, որ դիտել էի երևի թե մեկ տարի առաջ: Սարերում էլ կյանք կա – նույնիսկ ամենաանհնարին իրավիճակներում լույս կա, ելքի հնարավորություն: Ամեն անգամ, երբ կցանկանաք հապաղել, հիշե ՛ ք, որ շրջվելուց հետո ետդարձ չկա: Երբ աչքերդ հառած առաստաղին ես նայում ու ափսոսում չարածի, չստացված բանի  համար հիշի ՛ ր, որ այդ ամենը հնարավոր էր, ուղղակի ճիշտ պահը չէր…ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ էր: Այնպես, որ աշխատի ՛ ր ապրել այնպես, որ ոչ մի հանգամանք չթողնի ափսոսաս կամ աչքերդ թաքցնես: Ցանկացած պարագայում լավագույն հարցը. Որ կարող ես տալ «ինչու ՞ » - ն է: Պատասխանիր այդ «ինչու» -ին և կիմանաս, թե ինչն արժե շտկել: Ոչինչ այս կյանքում անհնար չէ, եթե նման բան արդեն կա, եղել է, ուրեմն դա անել հնարավոր է, շատ հնարավոր է,  որ դու լինես անողներից մեկը: Նույնիսկ ձնծաղիկը քարերի միջից կարող է համառորեն դուրս հանել գլխիկը, սարերում էլ կյանք կա... Այնպիսին, ինչպիսին հիմա դու ես ապրում ուղղակի տարբեր ենհանգամանքները, բայց բոլորը միևնույն աստիճանին են կանգնած, բոլ

N °= 208

Image
Փոքրիկ սենյակում` հայելու առաջ կանգնած էր N.N-ը: Փութով ու փոքր-ինչ անփութորեն հարդարում էր մազերը: Մեկ րոպե անց արդեն երկու երկարածամ հյուս արած նստած գրում է: Շատ անհանգիստ է երևում ՝ շ փոթված ու անտեղյակ ամենից, ինչ կատարվում է շուրջը: Ինչ-որ բան է գրում, ամեն բառը մի քանի վայրկյան ծանրութեթև անելուց հետո: Դադարելով գրելը` կարդում է ամենն ու նայում շուրջը: Սկզբում քամուց աննշան շարժվող վարագույրին, ապա` աչք գցում կենտրոնում դրված աթոռին` մի տեսակ միայնություն նկատելով այդ անշունչ առարկայի անշունչ հոգում: Հետո` հոգնած ու անտարբեր նայում հայելուն, լուռ խորհում ու առանց ոչ մի արձագանքի շարունակում գրելը: Հարցնում ես, թե ի՞նչ է գրում, կամ արդյոք ու՞մ մասին - իր մասին է գրում, ցանկանում գրել ավելին, սակայն հապաղում, զգում, որ ցավում է ամեն բան` միտքն է ցավում, մի պահ փակում աչքերն ու երազում` մտածում չմտածելու մասին, երազում երազելու ու այդ երազն իրականում ապրելու մասին և որ ամենակարևորն է ` հավատում այդ երազի` իր` լուսավոր ու պարզ երազի իրականացմանը: Մեղմ ու բարի ժպիտ է նշմարվում  N.N

"Amicus verus-rara avis"

Image
Ասում են` "Amicitia vitam ornat" /Ընկերությունը զարդարում է կյանքը/, բայցև հաճախ` "Amici fures temporis"/Ընկերները ժամանակի գողերն են/: Շատ նուրբ ու փխրուն թեմա է...Ուղղակի կարծում եմ, որ այս ամենում պետք է անպայման շեշտվի իրական բառը`իրական ընկերությունը: Լինում են դեպքեր, երբ ակնհայտ երևում է Ձեր `լավ ընկեր լինելու փաստը, դուք բավարարված եք զգում,հասկանալով, որ օգուտ եք տալիս ձեզ համար անչափ կարևոր մարդկանց: Բայց այս ամենին զուգընթաց լինում են պահեր, երբ դուք եք սպասում այն ամենին, ինչ տվել եք, դուք եք զգում ամենի կարիքը: Երբ չեք ուզում անհանգստություն պատճառել, խոսքերի, բառերի տակ ասում եք` "Լսի՛ր ինձ, օգնի՛ր ինձ", բայց տեսեք, որ "Aures habent et non audient" /Ականջ ունեն ու չեն լսում/: Գուցե պահեր են լինում, երբ նրանց խնդիրներ չունենալը բերում է նրան, որ չեն նկատում Ձերը, որովհետև երջանկությունը հաճախ կուրացնում է: Բայց կասեք, թե՞ անարդար է, որ ուզում եք Ձ եզ պես ընկեր ունենալ, ով նույնիսկ հնչող "Լավ եմ"-ի տակ կհասկանա, շատ ավելին