Skip to main content

Կորուսյալ հույսեր



Դժվարության դեմ մարդիկ պայքարում են, հնարավոր ու անհնար թվացող միջոցներ փնտրում. հաճախ գտնում, ավելի հաճախ` հուսահատության մատնվում։ Անկախ ամենից, թե որ տարբերակն է մեզ բաժին հասնում, անընդհատ փորձում ենք հասկանալ` ինչու՞ են դրանք ի հայտ գալիս ու իրենց գերիշխանությունը հաստատում մեր անպատրաստ էության մեջ։
Ինչքան ավելի ենք ճանաչում աշխարհը, այնքան անըմբռնելի է դառնում դրա տրամաբանությունը։ Հաճախ ենք հավատացել, որ ինքներս ենք օժտված ամեն բան բարդացնելու շնորհով, սակայն ես դադարել եմ հավատալ այդ ամենին, երբ փոքրիկ մանկան ծով աչքերում տեսել եմ հոր պատկերը. պատկեր, որն իրեն այլևս տրված չէ տեսնելու։ Ես նաև տեսել եմ հոր, ով իր երեխայի հետ դարձել է մանուկ, երեխա, որն արդեն վաղուց մանուկ չէ։ Ես տեսել եմ այդ մարդու ցավն իր ժպիտի մեջ։ Ու նաև տեսել նրանց տարօրինակ ու վախով նայող աչքեր։ Տեսել եմ իր կյանքի վերջին վայրկյաններն ապրող մարդու ափսոսանքով լի աչքերը, որում ինքը պահել է անպատասխան հարցեր։ 


Կյանքը միշտ չէ, որ հիասքանչ է: Մենք փորձում ենք իմաստավորել այն... հաճախ մարդկանց շնորհիվ, և երբ այդ իմաստն անէանում է, դառնում ենք անզոր ու անկարող վերաիմաստավորել. մեր հույսերը մարդկանց պես կորսվում են։ Երբեմն, պարզապես, ապրում ենք, միտք պարգևում ամեն չնչին պահին, որպեսզի գոյությունը չսահմանափակվի հոգսերով։
Ինչքա՜ն ուժ է պետք մարդուն, որ կարողանա ցավը կոկորդում խեղդել։ Եվ նա գտել է շարունակել ապրել, վերաիմաստավորելու փոխարեն՝ նշանակություն տվել ու շարունակել դիմավորել լուսաբացը, շարունակել քայլել այն ճանապարհով, որի կեսին թողել է իր երջանկությունը։
Մարդը շարունակել է փնտրել։

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Անծանոթ եսեր

    Լինում է չէ՞, որ բառն անընդհատ կրկնում ես և այն դառնում է խորթ ու անճանաչելի. կարծես` առաջին անգամ ես արտաբերում կամ լսում։ Մեկ-մեկ զարմանում ես, որ անըդհատ գործածել, բայց երբեք խորթություն չես զգացել։      Հաճախ նույնը պատահում է նաև մարդկանց դեպքում. ժամանակի հետ, դառնում են խորթ, անճանաչելի... կարծես` առաջին անգամ տեսնես։ Գիտակցման պահին, գեթ մի ակնթարթ վախենում ես ու քարանում, անցած ճանապարհով մտովի ետ ես գնում ու սկզբնակետին հասնում։    Եթե բառի դեպքում զարմանքը տևում է րոպեներ ու մոռացվում մտքերի անընդհատ հոսքից, ապա մարդկանց պարագայում` զգում ես ափսոսանք։    Ճշմարիտ է, որ մարդիկ մշտապես չեն կարող պահպանել իրենց ներկայության չափաքանակը մեր կյանքում, չէ՞ որ կյանքի օրենքներից մեկն էլ մշտական շրջապտույտի մեջ ապրելն է։ Մարդիկ այս կամ այն կանգառ կարող են գալ քեզ հետ և մի օր էլ` իջնել այլ կանգառում. ասես` բնակության հասցեն են փոխել կամ` պայմանավորվածություն ունեն այլ վայրում։      Նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ թվում է ...