Skip to main content

Եղիցի՛ լույս․․․

Վազե՜ք, մարդիկ․․․վազե՜ք, քանի կարող եք. փախչենք անարդարությունից, կեղծիքից, անվստահությունից։ Թվում է՝ դեպի դրանց ծայրահեղ կետերն ենք գնալու, բայց արի ու տես, որ դեպի ունայնություն է մեր ճամփան․․․ունայնություն, որ կատարյալ ունայնություն չէ՝ լոկ քո ներկայության պատճառով, քո ունայն ներկայության։ Իսկ ի՞նչ է պետք մեզ, որպեսզի լցվենք, լիանանք, հագեցնենք մեր չհագեցող ծարավը։ Մտածում էի ՝շատ բան․․․երևի թե ունենալու համար բավական անհնար, թեպետ մեզ միայն լույս է պետք։ Լույս, որ լցվենք, որ կիսենք այն ամեն անգամ, երբ մեր աչքերն ընդունակ կլինեն նայել այլ աչքերի, որոնց սև անդունդը վաղուց զուրկ է փայլից։ 

Բայց մենք փախչում ենք առանց նայելու ու շրջվելու, առանց ոչնչի մենք դադարեցնում ենք մեր փախուստը՝ չհասկանալով, որ հենց գուցե դրանով ենք դատարկում մեզ՝ կորչում ունայնության մեջ, մշտնջենական խավար ուխտում։ Սակայն սուտ է, թե չփախչելու պարագայում մենք լիքն ենք․․․խնդիրն այլ էմենք կորցրել ենք մեզ, մեզ՝ մեր իսկ մեջ։ Երբ մեր դատարկության մեջ այնքան հավատ կա, հույս, որ երազ արժե, երազ, որ կյանք արժե, կյանք, որ հավերժություն արժե, հավերժություն, որ անմահ ակնթարթ է, մենք հավատում ենք, որ կարող ենք փրկվել մնալով այնտեղ՝ որտեղ հիմա ենք․․․մեկ-մեկ՝ գլխիկոր, ուժասպառ ու ճնշված, հաճախ՝ ուժով լցված ու պատրաստ վազքի, բայց վազքի՝ հանուն ունայնությունը լցնելու, պայքար հանուն ճշմարիրտի։ Եվ թեկուզ պարտավոր ենք անտեսվելու, վհատվելու ու մերժվելու, թող այն հաճախը ավելի «հաճախանա» ու մենք լույս ժպտանք որպես դրանց հակապատկեր․․․թո՛ղ որ լինի այն մեկ-մեկը, բայցև մենք արդար լինենք մեր առաջ․․․Եղիցի՛ լույս․․․

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Անծանոթ եսեր

    Լինում է չէ՞, որ բառն անընդհատ կրկնում ես և այն դառնում է խորթ ու անճանաչելի. կարծես` առաջին անգամ ես արտաբերում կամ լսում։ Մեկ-մեկ զարմանում ես, որ անըդհատ գործածել, բայց երբեք խորթություն չես զգացել։      Հաճախ նույնը պատահում է նաև մարդկանց դեպքում. ժամանակի հետ, դառնում են խորթ, անճանաչելի... կարծես` առաջին անգամ տեսնես։ Գիտակցման պահին, գեթ մի ակնթարթ վախենում ես ու քարանում, անցած ճանապարհով մտովի ետ ես գնում ու սկզբնակետին հասնում։    Եթե բառի դեպքում զարմանքը տևում է րոպեներ ու մոռացվում մտքերի անընդհատ հոսքից, ապա մարդկանց պարագայում` զգում ես ափսոսանք։    Ճշմարիտ է, որ մարդիկ մշտապես չեն կարող պահպանել իրենց ներկայության չափաքանակը մեր կյանքում, չէ՞ որ կյանքի օրենքներից մեկն էլ մշտական շրջապտույտի մեջ ապրելն է։ Մարդիկ այս կամ այն կանգառ կարող են գալ քեզ հետ և մի օր էլ` իջնել այլ կանգառում. ասես` բնակության հասցեն են փոխել կամ` պայմանավորվածություն ունեն այլ վայրում։      Նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ թվում է ...