Skip to main content

Իրական երազ


            Երբ մթնշաղը քիչ-քիչ անէանում ու իր տեղն է զիջում արևի լուսավոր ներկայությանը, մենք տագնապում ենք՝ մտածելով, որ ինչ-որ բան կորցնում ենք կամ մթնշաղն իր հետ ինչ-որ բան է խլում մեզնից։ Սա՞ է երազը, թե՞ երազներն են իրականություն։ Եվ ահա, մենք դրանց մեջտեղում ենք։ Երազն իրականություն է, իրականությունը՝ երազ։ Մեր մի կեսն ապրում է երազում, մյուսն՝ իրականության մեջ, թեև մենք դեռևս չգիտենք դրանցից, որն է երազը և որն իրականությունը։



           
        Գիտե՞ս՝ ինչ էի մտածումկյանքը հեքիաթ է, բայց միայն վերջում է պարզ դառնում, թե ով է գլխավոր հերոսը։ Ու մենք քայլում ենք, վազում, կանգնում ու, հուսախաբ եղած, գլխիկոր լալիս՝ վախենալով, որ մենք կորցնելու ենք երազն իրականության մեջ։ Վաղ, թե ուշ երազը ավարտվելու է, իսկ մենք փակելու ենք աչքներս՝ չհավատալով, որ սա էր իրականությունը և ոչ այն մեկը: Իսկ այն սառնությունը, որ այտիդ է դրոշմված, մի՛ շտապիր մաքրել, փակի՛ր աչքերդ և հիշի՛ր, որ եթե մեր երազը չկա, գուցե իրականության ճանապարհին է․․․իսկ քո աչքերը պարզապես քո սպասումներն են դուրս հանում։ Եվ թե մտորես միայնության մասին, փնտրես ու չգտնես, հիշի՛ր, որ դու երբեք մենակ չեսմեկն, անշուշտ, կա։ Կգտնես դու նրան երազում, թե իրականության մեջ, բայց անպայման գտնելու ես։ Կարևորն այն է, որ մենք դեռ չգիտենք, որն է երազը, պահպանի՛ր այն, ինչ հիմա է քո իրականությունը, գու՞ցե սա էր երազը։ Ինչ էլ որ լինի, խոստացի՛ր երբեք չմոռանալ երազներդ, գուցե մի գեղեցիկ օր կարողանաս դրանք իրականություն դարձնել։ Իսկ հիմա, խոստացի՛ր չմոռանալ թե ինչքան բան ունեսէլ չասեմ մի ողջ երազի ու իրականության մասին, մի՛ մոռացիր այն ուժի մասին, որ քո մարմնում է և չմոռանա՛ս, որ մեր երազը գուցե ուրիշինն էլ է, մենք մեկ ուրիշի երազում ենք, իսկ մեկ ուրիշը՝ մեր երազում։

Comments

Popular posts from this blog

Hope Springs Eternal

      It’s winter again; frozen and white December outside and predestined draughts inside.      Snowflakes are falling, resembling musical notes, as if someone is playing the piano’s black and whites, eventually leading to coda time.      The snow covers all the worries left on the ground and imprisons them for a while. Its snow-white presence makes one turn a blind eye to all concerns. It resembles a matrimony where couples promise to stick together through thick and thin. Deep down, one knows a day might come when the snow will eventually melt and disappear.      Would it be able to take away all the worries, though? Wasn't it just a temporary shelter for them? It seems you were relying on the snow with the hope to forget.      Being outside, you will walk and get stuck in the snow like a 7-year-old schoolchild trying to find their way home. You will build a snowman and watch how it endures the passage of...

Հոսանքից անտեղյակ

       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։ ...

Անծանոթ եսեր

    Լինում է չէ՞, որ բառն անընդհատ կրկնում ես և այն դառնում է խորթ ու անճանաչելի. կարծես` առաջին անգամ ես արտաբերում կամ լսում։ Մեկ-մեկ զարմանում ես, որ անըդհատ գործածել, բայց երբեք խորթություն չես զգացել։      Հաճախ նույնը պատահում է նաև մարդկանց դեպքում. ժամանակի հետ, դառնում են խորթ, անճանաչելի... կարծես` առաջին անգամ տեսնես։ Գիտակցման պահին, գեթ մի ակնթարթ վախենում ես ու քարանում, անցած ճանապարհով մտովի ետ ես գնում ու սկզբնակետին հասնում։    Եթե բառի դեպքում զարմանքը տևում է րոպեներ ու մոռացվում մտքերի անընդհատ հոսքից, ապա մարդկանց պարագայում` զգում ես ափսոսանք։    Ճշմարիտ է, որ մարդիկ մշտապես չեն կարող պահպանել իրենց ներկայության չափաքանակը մեր կյանքում, չէ՞ որ կյանքի օրենքներից մեկն էլ մշտական շրջապտույտի մեջ ապրելն է։ Մարդիկ այս կամ այն կանգառ կարող են գալ քեզ հետ և մի օր էլ` իջնել այլ կանգառում. ասես` բնակության հասցեն են փոխել կամ` պայմանավորվածություն ունեն այլ վայրում։      Նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ թվում է ...