Posts

Հոսանքից անտեղյակ

Image
       Նավը լողում է ջրի վրայով, իսկ դու լողալ չգիտես...      Լողալ չկարողանալու փաստը մշտական վախի մեջ է պահում։ Նույնիսկ կապույտ երկինքը, և ջրում դրա հայելային անդրադարձը չեն կարող ցրել վախերն ու անհանգստությունները, որոնք ապաստան են գտել քո մեջ. դրանք արմատավորվել են և ձգվում են մինչև հոգուդ խորքը։      Անծայրածիր օվկիանոսում նավը լողում է առանց փրկօղակների, կանգառներ ևս չկան, իսկ դու հոսանքից անտեղյակ մեկն ես, որը չգիտի ինչի սպասել։ Այսօրվա լուրթ երկինքը վաղը կարող է չլինել, լինելու պարագայում էլ` ոչ քո աչքերի արտացոլանքում։ Կգա մի պահ, երբ գույները, որոնք կտարբերակես միայն երկուսը կլինեն։ Այդ սև ու սպիտակների մեջ դու կկորչես` մտածելով, որ ոչ թե ջրի վրա ես, այլ`ջրի մեջ։ Քեզ կթվա, թե խորտակվում ես, և հոսանքն էլ արդեն դեպի հատակն է ձգում․․․ոչ պակաս անպարագիծ հատակը։ Ջրի և երկնքի երբեմնի կապույտը քո հույսերը կթվան, բայց դրանք էլ` քո ջրում հայտվելուն պես, կխորտակվեն  ու կիջնեն ներքև։      Կհիշես, թե ինչ կար վերևում։      Երբ արևը մտնում էր ամպերի ետևը, մտովի դառնում էիր մանուկ, և նավի

Անծանոթ եսեր

Image
    Լինում է չէ՞, որ բառն անընդհատ կրկնում ես և այն դառնում է խորթ ու անճանաչելի. կարծես` առաջին անգամ ես արտաբերում կամ լսում։ Մեկ-մեկ զարմանում ես, որ անըդհատ գործածել, բայց երբեք խորթություն չես զգացել։      Հաճախ նույնը պատահում է նաև մարդկանց դեպքում. ժամանակի հետ, դառնում են խորթ, անճանաչելի... կարծես` առաջին անգամ տեսնես։ Գիտակցման պահին, գեթ մի ակնթարթ վախենում ես ու քարանում, անցած ճանապարհով մտովի ետ ես գնում ու սկզբնակետին հասնում։    Եթե բառի դեպքում զարմանքը տևում է րոպեներ ու մոռացվում մտքերի անընդհատ հոսքից, ապա մարդկանց պարագայում` զգում ես ափսոսանք։    Ճշմարիտ է, որ մարդիկ մշտապես չեն կարող պահպանել իրենց ներկայության չափաքանակը մեր կյանքում, չէ՞ որ կյանքի օրենքներից մեկն էլ մշտական շրջապտույտի մեջ ապրելն է։ Մարդիկ այս կամ այն կանգառ կարող են գալ քեզ հետ և մի օր էլ` իջնել այլ կանգառում. ասես` բնակության հասցեն են փոխել կամ` պայմանավորվածություն ունեն այլ վայրում։      Նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ թվում է թե կյանքը նույնն է, ու ոչինչ չի փոխվում, այն ժամանակ, երբ մեզ փո

Կյանքը ցուցափեղկում

Image
     Illustration by R. Kikuo Johnson      Չեմ մտաբերում, թե վերջին անգամ, երբ եմ գրիչը ձեռքս վերցրել ինչ-որ բան գրելու համար։ Կարծես` գրիչը կյանք լինի` երկար ժամանակ մի կողմ դրված ու անշարժ, իսկ դու փորձում ես ձեռքդ վերցնել այն, որ գործածես։      Տարիների հետ, ավելի ու ավելի է մեծանում տպավորությունը, թե անէ հետևող ենք կյանքին։ Թվում է, թե կյանքը ֆիլմ կամ ներկայացում է, որն առջևդ է, իսկ դու նայում ես քո տեսադաշտից։      Սարսափելի զգացողություն է «հարմարվելը». հարմարվում ենք հետևորդի մշտական կարգավիճակին, փորձում գուշակություններ անել, թե ինչ կլինի հետո։ Վերջինը, պարզապես, որ միտքը մնա արթուն։ Երևի։      Կյանքն իսկապե՞ս թատրոն է, իսկ մարդիկ` դերասաններ։      Եթե թատրոնում բաղձալի դերի համար պետք է պայքարել, ապա` կյանքում յուրաքանչյուրն իր բաժին դերն ունի։ Չնայած` ամեն մարդ իր կյանքի գլխավոր դերում է, նրա դերը, անտաղանդ սցենարիստի շնորհիվ, թվում է էպիզոդիկ ու դատապարտվում մոռացության։      Կուլիսները փակվում են, և խաղը վերջանում է։      Արդյոք կյանքում կա՞ն կուլիսներ, թե՞` մարդն է մնում

Համր Թղթեր

Image
       Որոշ թղթեր այդպես էլ մնում են գրպանում` հաջողության սպասումով։ Երախտագիտության խոսքերն էլ հաճախ մնում են ծալված թղթի վրա` տեղ-տեղ ճմռթված, տեղ-տեղ՝ խունացած։ Որոշները հավերժ համր են մնում և գոլորշիանում ժամանակի մեջ։      Այդ թղթերի ու բառերի նմանությամբ էլ, հեղինակը դառնում է ստվեր` հաճախ աննկատ մնում։ Այդ մարդը հավերժ սպասում է իր աստեղային ժամին` երազելով լսել սեփական անունը։ Թերևս, այդ խոսքերն արտաբերելու ցանկությունն ավելին է, քան` հենց իրեն տրված գնահատանքը։ Հնարավոր է, որ հենց այդ է պատճառը, թե ինչու է մարդուն մնում միայն ափսոսանք գրված թղթերի համար, որոնք այդպես էլ չունեցան  հասցեատեր։      Այդ թղթերից միայն մեկն է ունենում ապրելու ու վերածնվելու հնարավորություն, իսկ մյուս թղթերը՝ մտածում են` ինչո՞վ թերացան իրենց տողերում...այնինչ, այդ մյուսը լույս դարձավ, ապրեց իր ակնթարթներն ու լիացավ, մինչդեռ՝ գրպանում մնացածները հավերժ կիսատ մնացին։      Թղթերից ավելի շատ՝ մարդիկ ծալվեցին ու խունացան, որովհետև լիարժեքությունը գնահատվելու մեջ է, բայց մի՞թե այն հաղթած` «ընտրյալ թուղթը»

The Line

Image
 One can't uncross a line for it has already been crossed. Though life seems to be a game with variety of levels, you will be unable to come back and play the previous one once a certain point is reached. It is similar to those biography movies; you won't be able to play the previous scene again once the episode is shot. There is no UNDO button, neither CTRL+Z nor CTRL+Y will make any difference, as you will be hopeless in your endeavours intended to change anything. As soon as a certain line is crossed, whatever you leave behind becomes a rigid past; those are just various memories encompassed in the pages of books and lines of favourite songs. The thing is you won't be able to change anything, neither you will be able to read those books again nor listen to your favourite songs for they  are left in the righteous reality of past. Facing the line and crossing it make you insensible, as someone cast a spell on you and the feelings you have are circumscribed.  You do not fee

Կյանքը՝ Մետրո

Image
     Մետրոներից միշտ խուսափել եմ։ Կյանքիս 27 տարիների ընթացքում  մատների վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ եմ օգտվել արագընթաց ստորգետնյա փոխադրամիջոցից։ Պատճառն, իհարկե, միայն խուսափելու մեջ չէր, պարզապես, օգտվելու շատ հնարավորություններ ու առիթներ չկային։ Վերջին ամիսների ընթացքում ավելի շատ եմ առնչվել, քան ողջ գիտակցական կյանքում։       Ի՞նչ է մետրոն․ շտապող մարդիկ ու անծայրածիր շարժասանդուղքներ․․․այդ շարժասանդուղքներից մեկի վրա կանգնած էլ, մտածեցի․  « մի՞թե կյանքը մետրո չէ » ․ բազմաթիվ մարդիկ ճանապարհիդ, որ գնում են տարբեր ուղղություններով․․․շտապող մարդիկ, որ կյանքի ընթացքը անընդհատ արագացնել են ուզում ու հապճեպ քայլերով առաջ են անցնում քեզնից, կարծես վստահ են՝ իրենց ինչ է սպասելու․․․մարդիկ, որոնք քեզ պես սպասում են դրա ընթացքին․ նրանցից ոմանք՝ քո դիմաց կանգնած, ոմանք՝ մեջքիդ ետևում։ Որոշներին միայն մեջքից էլ ճանաչում ես ընթացքում։       Քո շարժասանդուղքը թվում է անեզր․ դու չգիտես՝ երբ կերևա լույսը դրա վերջում, և ուր կտանի այն քեզ։ Մինչ դու քո լույսն ես փնտրում, նկատում ես մարդկանց

The Language of Soul

Image
     What is the language of Soul? The one you hear and speak or possibly the one that is spoken in your head and never uttered… If so, then I have another question to you; Should it be called a language or just a voice coming within which never aims to leave its shelter?      Which language do you choose when it comes to your inner communication? Do you prefer your mother tongue to express yourself or is it something special, the one you communicate with your inner self? I guess you have your own answer but I may deduce it is the one you use the most, the one incomprehensible for others. Perhaps the words used do not consist of letters but senses. What is the first sense of your Soul alphabet? Have you ever wondered how many vowels it has? Does it consist of many consonants that willy-nilly encircle the soul?                                                            If letters and words are inner feelings then where is the page we can write down the ones we are not good at? The ones