Skip to main content

Posts

Ամեն ինչ լավ կլինի, հավատա՛

Ա յնքան դժվար է հավատալ լավին, Մ ի բուռ արևին, նրա տաք շողին, Ե րևի դրանից էլ բարդ՝ լինել միշտ ուժեղ, Ն վիրված, բարի, երբ մարդիկ «անմեղ» Ի րենց դռներն են փակում քո առաջ, Ն այում աչքերիդ և մոռանում քեզ, Չ արչարում, տանջում ու գնում առաջ, Լ սում ասածդ և մոռանում այն, ինչպես քեզ Ա ռաջ այնքան հեշտորեն մոռացել էին։ Վ ազում է արագ, գնում լուռ հեռուն Կ յանքը մարդկային՝ լքելով յուր տուն։ Լ ինում աշխարհում, մարդկանց մեջ, բայց Ի րականում մարդկանցից հեռու, Ն րանց մութ ստվերի զրուցակիցը իրեն կնքելու, Ի րեն զոհելու, անմեղ - մեղավոր անվամբ կոչվելու Հ ամար է գնում, բայց չգիտես ինչու մի օր է գալու ու Ա րդարացում իր չկատարած սխալների համար էլ չի գտնելու։ Վ իրապ է դարձել մեր սիրտը, հոգին, Ա յն լի է հույսի ու մեծ հավատի բազում մտքերով, շատերը որոնցից Տ րվել են թղթին, թեև դաջվել են հոգու մեջ խորին, Ա յնտեղ կմնան ընդմիշտ, մինչև որ կյանքը կհոգնի վազքից։

Եղիցի՛ լույս․․․

Վազե՜ք, մարդիկ ․․․ վազե՜ք , քանի կարող եք. փ ախչենք անարդարությունից, կեղծիքից, անվստահությունից։ Թվում է՝ դեպի դրանց ծայրահեղ կետերն ենք գնալու, բայց արի ու տես, որ դեպի ունայնություն է մեր ճամփան ․․․ ունայնություն, որ կատարյալ ունայնություն չէ՝ լոկ քո ներկայության պատճառով, քո ունայն ներկայության։ Իսկ ի՞նչ է պետք մեզ, որպեսզի լցվենք, լիանանք, հագեցնենք մեր չհագեցող ծարավը։ Մտածում էի ՝շատ բան ․․․ երևի թե ունենալու համար բավական անհնար, թեպետ մեզ միայն լույս է պետք։ Լույս, որ լցվենք, որ կիսենք այն ամեն անգամ, երբ մեր աչքերն ընդունակ կլինեն նայել այլ աչքերի, որոնց սև անդունդը վաղուց զուրկ է փայլից։  Բայց մենք փախչում ենք առանց նայելու ու շրջվելու, առանց ոչնչի ․ մենք դադարեցնում ենք մեր փախուստը՝ չհասկանալով, որ հենց գուցե դրանով ենք դատարկում մեզ՝ կորչում ունայնության մեջ, մշտնջենական խավար ուխտում։ Սակայն սուտ է, թե չփախչելու պարագայում մենք լիքն ենք ․․․ խնդիրն այլ է ․ մենք կորցրել ենք մեզ, մեզ՝ մեր իսկ մեջ։ Երբ մեր դատարկության մեջ այնքան հավատ կա, հույս, որ երազ արժե, եր...

Come along with me

Hello my friend, how are you? Where are you going or what do you do? Is it your creed to walk alone? Are you assertive to be alone? Is it so tricky to sort out? Or is it easy to deal with crowd? They left you without any doubt, But sorry my friend, I am not a crowd. I am a human with a great desire Who wants to burn a little fire, A little fire in your rainy soul To believe it's possible to reach the goal. Let's conjure up all the beauties of life. Isn't it graceful? – We are alive. We have opulence – belief, faith and life, Isn't it impeccable to live this life? Where we can modestly make a remedy For pain and feel us happy. So let's make others walk with us And paint the future with bright lights.

Կյանքը՝ մի ակնթարթ

Իրականում կյանքն ակնթարթ է՝ բազմաթիվ ակնթարթներից լիարժեք դարձած ու դրանց իր մեջ ապաստան տված ակնթարթ … Ապրում ենք , բայց քիչ ենք մտորում այն ժամանակի մասին , որ վայելում , սպանում կամ ոչնչացնում ենք , թեև հաճախ ատում ենք սպասել , դրանում տեսնելով անհաստատ կորստի ցավ , բայցև հավատում ենք , որ մեր համբերության համար պարգևատրվելու ենք այն երանելի պարգևով , որ փափագում ենք : Լինում են դեպքեր , երբ ճանապարհն այնքա ՜ ն երկար է թվում , որ սպասելու կարողությունն անէանում է , թեև այլ ելքեր չկան … մենք ապրում ենք ու սպասում , սխալվում ենք , եթե ոչինչ չենք անում սպասելուց բացի : Ի րականում այն երկար ճանապարհի վերջին հասնելու համար պետք է քայլել , գնալ առաջ ու միայն և միայն այդ դեպքում սպասել , թե երբ է երևալու այն կետը , որին սպասում ենք : Եկե ՛ ք կանգնենք մի պահ ու հարց տա ՛ նք իրար . «Անու ՞ մ ենք ամեն բան ինչ մեզնից է կախված, գո ՞ ւցե չենք հավատում մեզ ու վերջնական հանգրվանին»: Մի ...

P.S. (Անվերնագիր – 2)

Մերօրյա աշխարհ, դու ու՞ր հեռացար, Ա՜խ , մի ՞ թե դու մեզ անհետ մոռացար : Լուռ ժպիտդ է աներևութանում Մտքերի աղոտ, մութ ապաստանոււմ: Հագնում ես ցուրտը դու ոտքից գլուխ, Որ չմրսես, թե՞ չտաքանաս էլ: Երբ վերջին անգամ այն խոր ներկայում Մեր աչքերն անկեղծ դեմ ելան իրար, Ես ընկղմվեցի  քո ապագայի անհուն խորքերում, Որ մենք պահպանենք, ամենը… իրա՜ր: Եվ ես հիմա էլ շատ ամուր-ամուր Կառչել եմ նույնքան անհաստատ հույսից, որ Դու չես կարող մոռանալ  մեզ ու զրկել քեզնից: Ես այստեղ եմ, տե՛ս, աչքերս էլ անկեղծ   Սպասում են հույսով, որ տեսնելու են: Քեզ դեռ չեմ պատմել այն թրթիռները, Դու դեռ չես լսել նաև իմ հոգու Շողերից ծնված անփույթ մտքերը: Երբ անթիվ մտքեր իմ հոգին մտան, Ես լուռ լսեցի, ապրեցի անգամ: Կային այնպիսիք, որ դողում էին, Թույլ ու հաճախ աներեր էին, Բայց ուժ կար հոգում, բարձրացան նրանք, Հույսով ու լույսով սնվեցին նրանք, Ու տե՛ս, նրանք էլ արդեն սպասում են, Քո չհեռացած վերադարձին: Վերադարձի՛ր վերջին անգամ…

''To Kill a Mockingbird''

''You never really know a man until you stand in his shoes and walk around them'' It is always hard to analyse something that you really feel, not read. Scout Finch, lives with her older brother Jem and their father Atticus, a middle-aged lawyer. They have a friend - Dill. The three children are terrified of their neighbour, the  reclusive  "Boo" Radley. Once they find that someone is leaving them small gifts in a tree. Atticus is appointed by the court to defend Tom Robinson, a BLACK man who has been accused of raping a young WHITE woman, Mayella Ewell. Atticus agrees to defend Tom. Other children taunt Jem and Scout for Atticus' actions, calling him a "nigger-lover". Despite significant evidence of Tom's innocence, the jury convicts him. Jem's faith in justice is badly shaken, as Atticus's, when a hapless Tom is shot and killed while trying to escape from prison. Mayella's father attacks  Jem and Scout, someone comes to t...

Մ. Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»

Ամեն անգամ որևէ համեստ միտք թղթին հանձնելուց առաջ մտածում եմ , թե արդյոք ասվածս հասանելի է և ինչքան էլ հեռանա ընթերցողը գոնե առանցքային գաղափարը կստանա՞ , թե՞ ` ոչ : Գրքի ամեն տողն ընթերցելիս ոչ թե փորձում էի բառերն ընկալել , այլ ` տեսնել հեղինակին ` թաքնված դրանց էության մեջ , լսել հեղինակի լռությունը : Գուցե որպես ընթերցող այնքան էլ լավ լսողություն չունեցա , բայց լսեցի ու տեսա հետևյալը . հեղինակը նույնանում է այդքան մերժված Աստծո հետ :  Սովետական կարգերի « շնորհիվ » ինքը հենց մերժված Հիսուսն էր , որ կար … և ինչպես գրքի էջերից մեկում է ասվում ` մեր օրորում աթեիզմը ոչ մեկին չի զարմացնում և մարդիկ վաղուց են դադարել հավատալ Աստծո գոյությանը : Եվ ի՞նչ է սա , եթե ոչ գոյություն ունեցող լուսավորի անտեսում , չի երևում ամենն ինչ արվել է ի բարօրություն , որովհետև չես կանգնել և ասել . « ահա , ես եմ , ես արեցի դա Ձեզ համար »: Գուցե բուլգակովյան չգնահաված ջանքերը և սև մոգու...