Posts

Showing posts from February, 2024

Անծանոթ եսեր

Image
    Լինում է չէ՞, որ բառն անընդհատ կրկնում ես և այն դառնում է խորթ ու անճանաչելի. կարծես` առաջին անգամ ես արտաբերում կամ լսում։ Մեկ-մեկ զարմանում ես, որ անըդհատ գործածել, բայց երբեք խորթություն չես զգացել։      Հաճախ նույնը պատահում է նաև մարդկանց դեպքում. ժամանակի հետ, դառնում են խորթ, անճանաչելի... կարծես` առաջին անգամ տեսնես։ Գիտակցման պահին, գեթ մի ակնթարթ վախենում ես ու քարանում, անցած ճանապարհով մտովի ետ ես գնում ու սկզբնակետին հասնում։    Եթե բառի դեպքում զարմանքը տևում է րոպեներ ու մոռացվում մտքերի անընդհատ հոսքից, ապա մարդկանց պարագայում` զգում ես ափսոսանք։    Ճշմարիտ է, որ մարդիկ մշտապես չեն կարող պահպանել իրենց ներկայության չափաքանակը մեր կյանքում, չէ՞ որ կյանքի օրենքներից մեկն էլ մշտական շրջապտույտի մեջ ապրելն է։ Մարդիկ այս կամ այն կանգառ կարող են գալ քեզ հետ և մի օր էլ` իջնել այլ կանգառում. ասես` բնակության հասցեն են փոխել կամ` պայմանավորվածություն ունեն այլ վայրում։      Նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ թվում է թե կյանքը նույնն է, ու ոչինչ չի փոխվում, այն ժամանակ, երբ մեզ փո