Skip to main content

Posts

Showing posts from June, 2015

Էություն

Մարդկային մտքին հասու թյուր կարծիքներից մեկն այն է, որ կան բաներ, որոնք մեզ հետ տեղի չեն ունենա, բայց յուրաքանչյուր օր ապացույցն է այն բանի, որ աշխարհիս վրա ամենքն ու ամենը առնչություն ունեն մեզ հետ: Հավատացած եմ, որ մշտապես փորձել ենք սիրել, օգնել, կողքին լինել, բայց գալիս է ժամանակ, երբ անողոք կյանքը մեզնից պահանջում է մոռանալ ամենը. փախուստն է դատավճիռը:               Արթմնի հետևելով մթնշաղին՝ անգամ արշալույսն ենք կորցնում. անցնում է մեր առջևով, ինչպես մարդիկ են անցնում: Ու մենք՝ արշալույսը կորցրած մարդիկս, քայլում ենք աշխարհում, ապրում՝ մոռանալով, որ թեև արևը մեկն է, բայց մեզ շատ արշալույսներ է պարգևում: Մեզ հնարավորություն է տրված արշալույսին սպասելիս չմոռանալ, որ սպասելն էլ ավարտին պետք է հասնի ու արշալույսն արդեն մեզ է ընծայված: Բայց մեր սիրտը, սի՜րտը, միշտ սպասում է, մենք հավատում ենք, որ միշտ ինչ-որ բանի պետք է սպասենք. մեզ միշտ ինչ-որ բան է պակասում:           ...