My name is Macarena :D
Անքուն գիշերներից մեկն էր, Ձեր բլոգերի անքուն թվացող գիշերներից մեկը: Սովորականի պես թափառում էի Յութուբյան քառուղիներում, սակայն ոչ մի կերպ չէի կարողանում գտնել այն երգը, որ կցանկանայի ունկնդրել: Ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց «Մակարենան» լսել, (շնորհակալություն քեզ ) չգիտե՛մ կատակ էր, թե՞ միանգամայն լուրջ էր նա, բայց ես ժամանակ չկորցրի և լսեցի այն, ինչպես նաև կիսեցի ընկերներիս հետ` ասելով ՝«բոլոր ժամանակների հիթը» … Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չե՞մ:
Ուզում եմ մի քիչ տեղեկություն հաղորդել Ձեզ այդ երգի մասին, որը շատերիս համար կարծեք թե մանկություն տանող ամենակարճ ճանապարհներից է :
Պատկերացնում եք` այդ երգն ու ես գրեթե հասակակաիցներ ենք: Թեև այն գրվել է 1993–ին, բայց 1994 –ին հայտնվել է A mí me gusta ալբոմում, որտեղից էլ սկսվել է երգի հաղթարշավը: Իսպանական պարային այս երգը կատարում է Los del Río –ն, այն պատմում է համանուն հերոսուհու մասին: Իսկ 1996 թ-ի օգոստոսի 3-ին այն գլխավորեց ԱՄՆ-ի հեղինակավոր չարտը, ավելին` այն 14 շաբաթ շարունակ գլխավորում էր այն: Այսպիսով այն դարձավ տարվա ամառային լավագույն հիթն ամբողջ աշխարհում: Բառերը հենց օրիգինալ են, իսկ երաժշտությունը հիմնված է "Tengo una pena" (I have a sorrow, 1975) երգի երաժշտության հիման վրա, որը կատարում է իսպանական "Desmadre 75” բենդը, միևնույն ժամանակ նշվում է նաև, որ այն հիմնվածէ մանկական մի հայտնի երգի վրա, որը կոչվում է "Trabajando en las minas de pan duro" (Working in the hard bread mines).
Այն լատինական Բիլբորդում զբաղեցրել է առաջին հորիզոնականը` բոլոր ժամանակների լատինական հարյուր լավագույն երգերի շարքում և հինգերորդն էր ամերիկյան Բիլբորդի բոլոր ժամանակների հիթերի մեջ: Ինձ թվում է, այս ամենից զատ, բոլորս շատ լավ հիշում ենք տեսահոլովակոմ ներկայացվող պարը, և այն շարժումները, որոնք շատերս լավ սերտել էինք : Իսկ ընդհանրապես այն պարզ, թեթև և ուրախ կատարում է : Լսե՛նք ու վայելե՛նք միասին :))
Comments
Post a Comment