Բարև, փետրվա՛ր...

Փետրվա՜ր...Արդեն փետրվարի մեկն է: Հետևում թողեցինք ոմանց համար անմոռանալի, ոմանց համար էլ մղձավանջի նման հունվարը, որ իր հետ տարավ նաև բաներ, որ անգին են...: Չգիտեմ ինչպես, բայց փետրվարը հույսի ամիս է...հույսի, որ այն ամենը ինչ կատարվեց հունվարում՝ մնաց այդ ամսում, հույսի, որ փետրվարը ավելի լավն է լինելու...
Փետրվա՜ր... Ամիս, որ ավետում է ցրտաշունչ ձմռան նահանջի մոտալուտ լինելու մասին, ինչպես նաև ազդարարում գարնան` ոչ այնքան հեռու լինելու փաստը: Եվ ի վերջո՝ 2013 թ-ի հունվարն այլևս պատմություն է:
Լինելով ամենակարճ ամիսը, գրեթե չի զիջում և ոչ մի ամսի...չգիտեմ, դուք ինչպե՞ս, բայց ես ՝
այն ծնունդների ամիս եմ համարում...համենայնդեպս ինձ ծնունդներով այսքան առատ այլ ամիս հայտնի չէ:
Գիտեմ, որ չենք հասցնի աչքներս էլ թարթել, երբ փետրվարն էլ իր դիրքերը կզիջի...շա՜տ արագ է անցնելու, բայց շատ բան կարող ենք անել ...կհասցնե՛նք: Թո՛ղ փետրվարը ուժ տա մեզ, թո՛ղ կյանք տա...Եկե՛ք լսենք և վայելենք այս երգը. միաժամանակ թեթև ձեռքով ներս հրավիրելով փետրվարը, բարի և դրական լիցքերով սկսենք այն ու խնդրենք, որ ինքն էլ ժպտա մեզ...Վայելենք, սիրելինե՛րս:

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում