Ո՞վ եք դուք, մարդի՛կ

Ինչքա՜ն են արժեզրկվել մարդկային գործողությունները: Ցավով եմ գրում, բայց եկե՛ք մի քիչ էլ խոսենք, թե արդյո՞ք պետք է մարդկանց հավատալ, ավելի ճիշտ ինչ` եթե մարդիկ այնքան անկեղծ չեն ինչքան պետք է: Բայցև ուզում եմ միևնույն ժամանակ չսկսենք կասկածել անխտիր բոլորին...ուղղակի շատ բաներ ապացուցում են, որ կան մարդիկ, որ չես հասկանում ինչու՞ իրենք` իրենք չեն...խոսքեր ես լսում և անմիջապես գտնում դրանց հակասող գործողություններ, քայլե՜ր...ախր չես կարող տեսածդ մոռանալ: Մի բան լավ հիշե՛նք, նույնիսկ կյանքի ամենահասարակ ու կարևոր թվացող պարագաներում ազնիվ եղե՛ք, ոչ թե Ձեզնից չստացված դերասաններ երևակայեք: Գու՞ցե Ձեր դիմացինը բավական հիմար չէ, և Դուք էլ բավական խելացի չեք ու չեք կարող հիմարացնել, կարծում եք բոլորը միամիտ են: Այդ դեպքում Դուք չարաչար սխալվում եք: Այնպես մի՛ արեք, որ այն մարդիկ, ովքեր այսպես, թե այնպես Ձեր կողքին են, այլևս չցանկանան ապրել Ձեր իսկ կառուցած "անազնվության աշխարհում":

Ազնիվ եղե՛ք, քանի դեռ չեք կորցրել ամեն ինչ և որ ամենակարևորն է, քանի դեռ չեք կորցրել ինքներդ Ձեզ: Մոռացե՛ք, կյանքը խաղ չէ, իսկ եթե նույնիսկ խաղ եք համարում, ապա կյանքի խաղում տանուլ տալն այդքան էժան չի նստում: Ուշ չէ.........Հավաքվե՛ք, մաքուր Ձեռքերով մարդի՛կ, արժանապատվորեն  քայլեք կյանքի հարթակի վրա, թե չէ կարող եք սայթաքել ու ոլորելով ոտքը, հասկանալ, որ չկան մարդիկ, որ օգնեն վեր կենալ, քանի որ նրանք, ովքեր կարող էին լինել, համակերպվել են, Ձեր կորստի հետ....

Comments

Popular posts from this blog

Կյանքը՝ մի ակնթարթ

Ժպտացող Աստղեր

Կյանքը ցուցափեղկում